Ալբերտ Մնացականյան
Ալբերտ Մնացականյան (փետրվարի 23, 1930, Երևան, ԽՍՀՄ - սեպտեմբերի 30, 1996, Երևան, Հայաստան), հայտնի հայ և խորհրդային մարզիկ, դասական (հունա-հռոմեական) ըմբշամարտի մարզիչ։
Ալբերտ Մնացականյան | |
---|---|
Անձնական տեղեկություն | |
Սեռ՝ | արական |
Մասնագիտացում՝ | մարզիչ |
Երկիր՝ | ![]() |
Ծննդյան ամսաթիվ՝ | փետրվարի 23, 1930 |
Ծննդավայր՝ | Երևան, ԽՍՀՄ |
Մահվան ամսաթիվ՝ | սեպտեմբերի 30, 1996 (66 տարեկան) |
Մահվան վայր՝ | Երևան, Հայաստան |
ԿենսագրությունԽմբագրել
1947 թվականին լրջորեն տարվել է դասական ըմբշամարտով և սկսել մարզվել Սարգիս Վարդանյանի ղեկավարությամբ[1]։
1956 թվականին ավարտել է Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական տեխնիկումը։ Հայկական ԽՍՀ բազմակի չեմպիոն, «Դինամո» ԵԱ-ի առաջնության հնգակի չեմպիոն, 1961 թվականի ԽՍՀՄ առաջնության բրոնզե մեդալակիր, ԽՍՀՄ սպորտի վարպետ (1953 թվական)։
1966 թվականից ՀԽՍՀ վաստակավոր մարզիչ։ 1982 թվականից ԽՍՀՄ վաստակավոր մարզիչ։ 1975-1991 թվականներին ՀԽՍՀ «Դինամո» մարզական ըմբշամարտի ավագ մարզիչ։ Տարբեր տարիներին գլխավորել է դասական(հունա-հռոմեական) ըմբշամարտի Հայաստանի հավաքականը որպես գլխավոր մարզիչ, մասնակցել է «Դինամո» Համամիութենական կամավոր ֆիզկուլտուրային մարզական միության կենտրոնական խորհրդի և ԽՍՀՄ հավաքականի մարզիկների պատրաստմանը։ Կրթել է ավելի քան 50 սպորտի վարպետներ, միջազգային կարգի սպորտի վարպետներ և ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետներ։ Եղել է ԽՍՀՄ, Եվրոպայի և աշխարհի բազմակի չեմպիոններ Բենուր Փաշայանի և Ալֆրեդ Տեր-Մկրտչյանի անձնական մարզիչը։ Պարգևատրվել է ԽՍՀՄ և Հայկական ԽՍՀ կառավարական պարգևներով։
ՀիշատակԽմբագրել
1997 թվականից անցկացվում են հունահռոմեական ոճի ըմբշամարտի Ալբերտ Մնացականյանի հուշամրցաշարեր։
Աբովյան փողոցի տներից մեկի պատին, որտեղ ապրել է Ալբերտ Մնացականյանը, 2018 թվականին տեղադրվել է հուշատախտակ[2][3]։
Տես նաևԽմբագրել
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ Studio One։ «Сводная информация - ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ»։ www.police.am։ Վերցված է 2018-10-18
- ↑ «Памяти наставника»։ www.golosarmenii.am։ Վերցված է 2018-10-18
- ↑ Երևանում բացվեց անվանի ըմբիշի հուշատախտակը
ԳրականությունԽմբագրել
- Мягченков Н. И. Классическая и вольная борьба: Справочник. — М.: Физкультура и спорт, 1984. — стр.198,232 — 240 с.
- Черневич Г. Л. 50 лет «Динамо».— М.: Физкультура и спорт, 1973 г. — стр.305 — 352с.
- Есаян Р. М. «50 лет „Динамо“ Армении». — изд."Айастан", Ереван 1977 г. — стр.94 — 152 с.
Արտաքին հղումներԽմբագրել
- «Мнацаканян Альберт Сумбатович — Энциклопедия фонда «Хайазг»» (ռուսերեն)։ ru.hayazg.info։ Վերցված է 2018-10-18
- yerevan.am | В Ереване будут установлены мемориальные доски, увековечивающие память Сергея Мергеляна и Сена Аревшатяна
- Сегодня в центре Еревана, на стене дома… — Журнал АРМЕНИЯ ТУРИСТИЧЕСКАЯ | Facebook
- Երևանում բացվեց անվանի ըմբիշի հուշատախտակը