Բենուր Փաշայան (փետրվարի 13, 1959(1959-02-13)[1], Ազավրեթ, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ - դեկտեմբերի 13, 2019(2019-12-13)[2], Երևան, Հայաստան[3]), հայ խորհրդային ըմբիշ (դասական ոճ)։ ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ (1982)։ Ավարտել է ֆիզիկական կուլտուրայի հայկական ինստիտուտըը (1985)։ ԽՍՀՄ երիտասարդական (1977–1979), համաշխարհային ուսանողական խաղերի (1981) հաղթող, աշխարհի գավաթակիր (1982), ԽՍՀՄ (1982–1983), ԽՍՀՄ ժողովուրդների 8-րդ սպարտակիադայի (1983), Եվրոպայի (1981–1982), աշխարհի (1982–1983) չեմպիոն, «Բարեկամություն–84» մրցաշարի հաղթող։ 1983-ի աշխարոի առաջնությունում արժանացել է «լավագույն ըմբիշ» հատուկ մրցանակի։ Պարգևատրվել է «Պատվո նշան» շքանշանով։

Բենուր Փաշայան
Անձնական տեղեկություն
Սեռ՝արական
Մասնագիտացում՝ֆունկցիոներ և ըմբիշ
Երկիր՝ ԽՍՀՄ և  Հայաստան
Ծննդյան ամսաթիվ՝փետրվարի 13, 1959(1959-02-13)[1]
Ծննդավայր՝Ազավրեթ, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մահվան ամսաթիվ՝դեկտեմբերի 13, 2019(2019-12-13)[2] (60 տարեկան)
Մահվան վայր՝Երևան, Հայաստան[3]
Ակումբ՝Դինամո
Մարզիչ(ներ)՝Ալբերտ Մնացականյան և Հարություն Խաչատրյան

1998-2000 թվականներին եղել է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ։

Ծանոթագրություններ

խմբագրել
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։