Ալբերտ Իսաջանյան

հայ արձակագիր, բանաստեղծ

Ալբերտ Օգսենի Իսաջանյան (նոյեմբերի 2, 1937(1937-11-02), Հալիձոր, Գորիսի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - ապրիլի 29, 1983(1983-04-29), Գորիս, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ բանաստեղծ, արձակագիր, ԽՍՀՄ գրողների միության անդամ 1973 թվականից։

Ալբերտ Իսաջանյան
Ծնվել է1937 նոյեմբերի 2
ԾննդավայրՀալիձոր, Գորիսի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Վախճանվել էապրիլի 29, 1983(1983-04-29) (տարիքը 45)
Վախճանի վայրՀայաստան Հայաստան, Գորիս
Մասնագիտությունարձակագիր և բանաստեղծ
ԼեզուՀայերեն
ԱզգությունՀայ
ՔաղաքացիությունԽորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն ԽՍՀՄ
ԿրթությունՔարահունջի միջնակարգ դպրոց
ԱնդամակցությունԽՍՀՄ Գրողների միություն

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է Գորիսի շրջանի Հալիձոր գյուղում։ 9-րդ դասարանում սովորելու ժամանակ, 16 տարեկանում, բարձրացել է էլեկտրասյունը, որպեսզի վառի հարևան տան լույսը, ընկել է, ոտքերը ջարդվել են և դարձել է հաշմանդամ ու գամվել անկողնուն։ 1960 թվականին ավարտել է (էքստեռն) Գորիսի շրջանի Քարահունջ գյուղի միջնակարգ դպրոցը։ Առաջին անգամ տպագրվել է «Ավանգարդ» թերթում։ Մահացել է Գորիս քաղաքում, թաղվել է Քարահունջում[1]։

Ա. Իսաջանյանի երկերի մատենագրություն խմբագրել

  • Ծաղկե կամուրջ (բանաստեղծությունների ժողովածու), Երևան, «Հայաստան», 1965, 66 էջ։
  • Ոչ, հայրիկ, ես մեծ բան եմ կորցրել (վիպակ), Երևան, «Հայաստան», 1971, 130 էջ։
  • Ծաղիկ իմ հեռավոր (բանաստեղծությունների ժողովածու), Երևան, «Սովետական գրող», 1977, 60 էջ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Հայկ Խաչատրյան (1986). Գրական տեղեկատու. Երևան: «Սովետական գրող». էջ 212.