Ալբերտ Ալեքսանդրի Բագիյանց (ուկրաիներեն՝ Альберт Олександрович Багіянц, նոյեմբերի 3, 1934(1934-11-03), Թուրքմենաբադ, Թուրքմենական ԽՍՀ, ԽՍՀՄ - հուլիսի 4, 1995(1995-07-04), Խարկով, Ուկրաինա), խորհրդային հայազգի[1] ուկրաինացի մարզիչ։ Ուկրաինական ԽՍՀ վաստակավոր մարզիչ (1976), ԽՍՀՄ վաստակավոր մարզիչ (1980)[2]։

Ալբերտ Բագիյանց
Անձնական տեղեկություն
Սեռ՝արական
Բնօրինակ անուն՝ուկրաիներեն՝ Альберт Олександрович Багiянц
Մասնագիտացում՝մարզիչ
Երկիր՝ ԽՍՀՄ և  Ուկրաինա
Ծննդյան ամսաթիվ՝նոյեմբերի 3, 1934(1934-11-03)
Ծննդավայր՝Թուրքմենաբադ, Թուրքմենական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մահվան ամսաթիվ՝հուլիսի 4, 1995(1995-07-04) (60 տարեկան)
Մահվան վայր՝Խարկով, Ուկրաինա

Կենսագրություն խմբագրել

Ալբերտ Բագիյանցը ծնվել է 1934 թվականի նոյեմբերի 3-ին Թուրքմենական ԽՍՀ Չարջոու քաղաքում։ 1973 թվականին ավարտել է Խարկովի մանկավարժական ինստիտուտը (այժմ՝ Խարկովի Գ. Սկովորոդայի անվան ազգային մանկավարժական համալսարան)։ 1984-1988 թվականներին աշխատել է որպես Ուկրաինայի կանանց հեծանվասպորտի (մայրուղային) ազգային հավաքականի ավագ մարզիչ, 1988-1995 թվականներին՝ որպես Խարկովի ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտի (այժմ՝ Խարկովի ֆիզիկական կուլտուրայի պետական ակադեմիա) հեծանվասպորտի ամբիոնի վարիչ[3]։

Մարզչական կարիերայի ընթացքում նա դաստիարակել է մի շարք ականավոր մարզիկների, այդ թվում՝ իր կնոջը[4]՝ Ալլա Բագիյանցին և Վալերի Մովչանին՝ 1980 թվականին Մոսկվայում կայացած Օլիմպիական խաղերի ոսկե մեդալակիր[2]։

Մահացել է 1995 թվականի հուլիսի 4-ին, Խարկովում։

Ծանոթագրություններ խմբագրել