Ալլա Նիկոլայի Բաղիյանց (օրիորդական ազգանունը Սերիկովա, նոյեմբերի 30, 1938(1938-11-30), Խարկով, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ), խորհրդային սպորտսմենուհի, տրեկային հեծանվավազքում ԽՍՀՄ չեմպիոն (1969) և աշխարհի չեմպիոն (1968)։ ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ (1968)։

Ալլա Բագիյանց
Անձնական տեղեկություն
Սեռ՝իգական
Մասնագիտացում՝հեծանվորդ
Երկիր՝ ԽՍՀՄ
Ծննդյան ամսաթիվ՝նոյեմբերի 30, 1938(1938-11-30) (85 տարեկան)
Ծննդավայր՝Խարկով, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ

Կենսագրություն խմբագրել

Ալլա Բաղիյանցը ծնվել է 1938 թվականի նոյեմբերի 30-ին[1], Խարկովում։ Հեծանիվ վարել սկսել է 14 տարեկանում՝ Ալեքսանդր Չյորնիի ղեկավարությամբ։ 1960 թվականին ամուսնացել է Ալբերտ Բաղիյանցի հետ[2] և դրանից հետո շարունակել է մարզվել նրա ղեկավարությամբ։ Հեծանվասպորտով զբաղվելու սկզբնական տարիներին մրցումների մասնակցել է մայրուղում, սակայն հետագայում տրեկային հեծանվավազքը դարձել է նրա մասնագիտությունը։

Ալլա Բաղիյանցն իր սպորտային կարիերայի ամենաբարձր նվաճումներին հասել է 1960-ականների վերջին։ 1968 թվականին, «Քաղաքների մրցախաղ» ընտրական մրցաշարում հաղթելուց հետո, ընդգրկվել է ԽՍՀՄ հավաքականի կազմում Հռոմում կայացած աշխարհի առաջնությունում։ Այս մրցումներում խորհրդային մեկ այլ հեծանվորդի՝ Իրինա Կիրիչենկոյի հետ մենամարտում, Ալլա Բաղիյանցը կարողացել է սպրինտում նվաճել աշխարհի չեմպիոնի կոչումը։ 1969 թվականին դարձել է ԽՍՀՄ չեմպիոն 3 կմ թիմային մրցավազքում։

1971 թվականին՝ դստեր ծնվելուց հետո, Ալլա Բաղիյանցն այլևս չի կարողացել հասնել նման բարձր մակարդակի արդյունքների, բայց շուրջ 10 տարի շարունակել է ելույթները և ավարտել է իր մարզական կարիերան 1980-ականների սկզբին։ 1980 թվականին մասնակցել է օլիմպիական ջահի փոխանցումավազքին, որը նախորդել է Մոսկվայի օլիմպիական խաղերին։

1990 թվականից աշխատում է Խարկովի ֆիզիկական կուլտուրայի պետական ակադեմիայում։ 2008 թվականից Ուկրաինայի նախարարների կաբինետի թոշակառու է։

Ընտանիք խմբագրել

  • Ամուսին՝ Ալբերտ Բագիյանց (1934-1994), հեծանվասպորտի մարզիչ, ԽՍՀՄ վաստակավոր մարզիչ։ Ալլա Բաղիյանցից բացի, նրա սաների մեջ կային մի քանի այլ խորհրդային հեծանվորդներ, այդ թվում՝ թիմային հետապնդման մրցավազքում օլիմպիական չեմպիոն (1980) Վալերի Մովչանը[3]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Во многих источниках в качестве даты рождения Аллы Багиянц ошибочно указывается 30 октября.
  2. БАГІЯ́НЦ Альберт Олександрович (ուկր.)
  3. «Профиль Валерия Мовчана на Харьковском спортивном портале Овертайм». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ օգոստոսի 30-ին. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 30-ին.

Արտաքին հղումներ խմբագրել