Ալբերտ Ասլյան

հայ նկարիչ

Ալբերտ Արտեմի Ասլյան (հոկտեմբերի 5, 1922(1922-10-05)[1], Ալավերդի[1] - օգոստոսի 23, 2003(2003-08-23), Երևան, Հայաստան), հայ գեղանկարիչ, ՀԽՍՀ վաստակավոր նկարիչ (1977)։

Ալբերտ Ասլյան
Ծնվել էհոկտեմբերի 5, 1922(1922-10-05)[1]
ԾննդավայրԱլավերդի[1]
Վախճանվել էօգոստոսի 23, 2003(2003-08-23) (80 տարեկան)
Մահվան վայրԵրևան, Հայաստան
Ազգությունհայ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
ԿրթությունԵրևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ (1952)[1]
Մասնագիտություննկարիչ
Ժանրպլակատ[1]
Պարգևներ
Հայկական ԽՍՀ վաստակավոր նկարիչ

Կենսագրություն

խմբագրել

1952 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտը։ 1973-1983 թվականներին եղել է Հայկական հանրագիտարանի գլխավոր խմբագրության պատկերազարդման բաժնի վարիչը։ Ստեղծագործել է պլակատի ժանրում։ Գործերից են՝

  • «Խաղաղության և բարեկամության համար» (1957)
  • «Ո'չ» (1958)
  • «Այդ մենք ենք» (1959)
  • «Անցյալը չի մոռացվի» (1962)
  • «Հաղթանակի արցունքները» (1985 թվական, եռանկար)

1959 թվականին Բեռլինում արժանացել է «Խաղաղություն աշխարհին» ցուցահանդեսի հատուկ դիպլոմի[2]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. ԽուդավերդյանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
  2. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 565