Ալբանիայի գրողների և արվեստագետների միություն
Ալբանիայի գրողների և արվեստագետների միություն (ALWA, ԱԳԱՄ) (ալբ․՝ Lidhja e Shkrimtarëve dhe e Artistëve)՝ ստեղծագործողների միություն Տիրանայում[1], որն իր մեջ ընդգրկում է գրողների, կոմպոզիտորների, արվեստագետների, գրաքննադատների[2][3]։
Ալբանիայի գրողների և արվեստագետների միություն | |
---|---|
Տեսակ | գրողների միություն |
Երկիր | Ալբանիա |
Հիմնադրված | 1945 |
Հիմնադրում խմբագրել
ԱԳԱՄ (ALWA) երկու կազմակերպությունների միություն է. Գրողների միություն, որը հիմնադրվել է 1945 թվականի հոկտեմբերի 7-ին և Արվեստագետների միություն` հիմնադրված 1949 թվականին։ Առաջին կոնգրեսը տեղի է ունեցել 1957 թվականին, որի ժամանակ տեղի է ունեցել այս երկու կազմակերպությունների միավորումը` Ալբանիայի գրողների և արվեստագետների միություն, որի ղեկավար է նշանակվել Սեյֆուլա Մալեշովան, Թեոֆան Նոլին նշանակվել է պատվավոր նախագահ[փա՞ստ]։ Առավել հայտնի արվեստագետներից են եղել Լասգուշ Պորադեցին, Նոնդա Բուլկան, Սկենդեր Լուարասին և այլք։ Նախնական ունեցել է 70 անդամ։
ԱԳԱՄ (ALWA) հասարակական կազմակերպություն է, ստեղծվել է ալբանացի գրողների և արվեստագետների կողմից՝ տարածելու ալբանացի գրողների ստեղծարար գործունեությունը, գնահատելու, վերագնահատելու Ալբանիայի գրականության, երաժշտության, նկարչության, քանդակագործության, ավանդական և ժամանակակից արժեքների լավագույն գործերը։ Միությունը պաշտպանում և խթանում է գրականության զարգացումների լավագույն միտումները՝ ի շահ Ալբանիայի ժողովրդի և հասարակության։
Միության անդամներ են եղել նաև այլախոհ հեղինակներ, ինչպիսի քեն Սեյֆուլա Մալեշովան, Կասեմ Տրեբեշինան, ով դատապարտվել է իր գործունեության համար[4]։
1990 թվականից հետո ավելի արժևորվեցին նախկինում արգելված արվեստի և գրականության գործերը։
Ներկայումս ԱԳԱՄ ունի 1300 անդամ։ Ղեկավար օղակներն են՝ Ազգային կոնգրեսը, Նախագահության և վարչարարության խորհուրդը։ Միությունն ունի գրականության բաժին, երաժշտության, նկարչության, քանդակագործության և երիտասարդ տաղանդների բաժիններ։
Հրատարակություններ խմբագրել
Մինչև 1990 թվականն Ալբանիայի գրողների և արվեստագետների միությունը հրատարակել է "Literatura jonë" (հայերեն` Մեր գրականությունը) ամսագիրը, "Nëntori" (հայերեն՝« Նոյեմբեր») ամսագիրը, "Drita" (հայերեն՝«Լույս») շաբաթաթերթը(1961), "Les letters Albanaises" (ալբանական նամակներ,1978) շաբաթաթերթը ֆրանսերենով, "Bota Letrare" (հայերեն՝ «Գրական աշխարհ»), and "Revista Letrare" (հայերեն՝ «Գրական ամսագիր»)[փա՞ստ]։ Սուղ ֆինանսների պատճառով ներկայումս ոչինչ չի հրատարակում [փա՞ստ]։
Չնայած ֆինանսական դժվարություններին, կազմակերպությունը շարունակում է իր գործունեությունըI[5] ։
Մատենագիտություն խմբագրել
- Academy of Sciences of Albania, Encyclopedic Dictionary, 2nd Edition, (2008), Tirana, ISBN 978-99956-10-28-9
- Robert Elsie, Albanian literature: a short history, I.B.Tauris, (2005), ISBN 978-1-84511-031-4.
Տես նաև խմբագրել
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ «Worldwide Literary Organizations». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 3-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 27-ին.
- ↑ «Homepage of Albanian Literature». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 4-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 27-ին.
- ↑ Robert Elsie (2005). Albanian literature: a short history. I.B.Tauris. էջ 164. ISBN 978-1845110314.
- ↑ «Dritëro Agolli, biography». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 2-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 27-ին.
- ↑ Koha Jonë. «Mbyllet me dryn Lidhja e Shkrimtarëve» [The Writers League premises are locked] (Albanian). Shqiperia.com. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 24-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)