Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ալաշան (այլ կիրառումներ)

Ալաշան (Խելանշան, Ցզյալանշան), լեռնաշղթա Չինաստանում, Գանսու նահանգում։ Ձգվում է Հուանհե գետի ափով՝ նրա հովիտն անջատելով Ալաշան անապատից։ Երկարությունը 270 կմ է, բարձրությունը՝ մինչև 2855 մ (այլ տվյալներով 3600 մ)։ Մակերևույթը մասնատված է, կատարը՝ սրածայր։ Բուսականությունը ստորին գոտում անապատային է, ավելի բարձր անտառներ են և մարգագետիններ։

Ալաշան
Տեսակլեռնաշղթա և արգելոց
Երկիր Չինաստան
ՎարչատարածքAlxa Left Banner?
Երկարություն200 կմ
Լայնություն50 կմ
ԲԾՄ3556 մետր
Մակերես67 710,6 քառակուսի մետր
Քարտեզ
Քարտեզ
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 137