Ալայի լեռնաշղթա
Ալայի լեռնաշղթա, Պամիրա-Ալայան լեռնային համակարգի լեռնաշղթա՝ Ղրղզստանում և մասամբ Տաջիկստանում. միմյանցից անջատում է Ֆերգանայի և Ալայի հովիտները։ Երկարությունը շուրջ 400 կմ։ Բարձրությունը մինչև 5539 մետր։
Ալայի լեռնաշղթա | |
---|---|
Տեսակ | լեռնաշղթա |
Երկիր | Ղրղզստան և Տաջիկստան |
Երկարություն | 350 կմ |
Լայնություն | 20 կմ |
Ամենաբարձր կետ | Pik Tandykul? |
ԲԾՄ | 5544 մետր |
Լեռնաշղթա | Pamir-Alay?[1] |
Հյուսիսային լանջերը մեղմաթեք իջնում են դեպի Ֆերգանայի հովիտը, հարավային լանջերը՝ զառիթափ դեպի Ալայան հովիտը։ Կազմված է ավազակավերից և բյուրեղային թերթաքարերից։ Նախալեռները ծածկված են կիսաանապատային, լանջերը՝ տափաստանային բուսականությամբ և անտառով, ավելի բարձր՝ ալպյան մարգագետիններ են։ Կատարին, հատկապես արևմտյան բարձրադիր մասում՝ ձյուն և սառցադաշտեր (568 կմ)։
Անվանումն առաջացել է սանսկրիտերեն ալայ «կացարան, բնակվելու վայր» բառից[2]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ https://www.cambridge.org/core/journals/quaternary-research/article/last-1100-yr-of-precipitation-variability-in-western-central-asia-as-revealed-by-treering-data-from-the-pamiralay/58BDFD95FE76DBE0858A991517FA7A50/core-reader
- ↑ Հ. Ղ. Գրգեարյան, Ն. Մ. Հարությունյան (1987). Աշխարհագրական անունների բառարան. Երևան: «Լույս». էջ 13.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալայի լեռնաշղթա» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 136)։ |