Աիդա Օլիվիեր (իսպ.՝ Aída Olivier, 1911, Բուենոս Այրես, Արգենտինա - օգոստոսի 2, 1998(1998-08-02)[1], Բուենոս Այրես, Արգենտինա), արգենտինացի պարուհի, կինոյի և թատրոնի դերասանուհի:

Աիդա Օլիվիեր
Aída Olivier.jpg
Ծնվել է1911
ԾննդավայրԲուենոս Այրես, Արգենտինա
Մահացել էօգոստոսի 2, 1998(1998-08-02)[1]
Մահվան վայրԲուենոս Այրես, Արգենտինա
ՔաղաքացիությունFlag of Argentina.svg Արգենտինա
Մասնագիտությունդերասանուհի

ԿենսագրությունԽմբագրել

Օլիվիերը ծնվել է Բուենոս Այրեսում, ունի ֆրանսիական ծագում։ 1920-1930-ական թվականներին Մայպո թատրոնում (իսպ.՝ Teatro Maipo) աչքի է ընկել իր պարային ներկայացումներով։ Նրա դեբյուտը կինոյում կայացել է 1935 թվականին ռեժիսոր Մանուել Ռոմերոյի «Բուենոս Այրեսի գիշերներ» ֆիլմով։ Երկու տարի անց նկարահանվել է Արթուր Ս. Մոմի «Կնոջս համար ամուսին եմ փնտրում» (Busco un MariDo para mi mujer) ֆիլմում։ 1930-ական թվականներին ամուսնացել է արգենտինացի դերասան Պեպե Արիասի հետ։ Միասին նկարահանվել են Լուիս Սեզար Ամադորիի «Մաեստրո Լևիտա» ֆիլմում (1938)։ 1950 թվականին ամուսնացել է արգենտինացի դերասան և ռեժիսոր Արթուրո Գարսիա Բուրի հետ։ Քաղաքական համոզմունքների համար հետապնդվելով Խուան Դոմինգո Պերոնի կառավարության կողմից՝ 1951 թվականին զույգը փախչում է Չիլի, այնուհետև հաստատվում է Ուրուգվայում, մինչև 1955 թվականին կառավարության անկումից հետո կրկին վերադառնում են Արգենտինա: 1995 թվականի հոկտեմբերի 4-ին Արթուրոն ինքնասպան է լինում[2]:

Օլիվիերը մահացել է 1998 թվականին Բուենոս Այրեսում։ Թաղված է Արգենտինայի երաժշտագետների և կոմպոզիտորների ընկերության պանթեոնի Լա Չակարիտա գերեզմանատանը[3]:

Թատերաակն դերերԽմբագրել

  • «Մարջան» (1933)[4]
  • «Զանազան ամսագրեր» (1935)
  • «Խելահեղ ժամ» (1938) և «Նոր ավելը լավ է մաքրում» (1938), Պեպե Արիասի, Մարկոս Կապլանի, Լելի Մորելի, Անխելա Կունկայի և Ալիսիա Բառիեի հետ
  • «Խոստովանություն», Գլորիա Գուսմանի, Ասուսենա Մեսանի, Մարիա Էստեր Ռանջեսի, Պեպե Արիասի և Ալեխանդրո Ֆարիասի հետ
  • «Խաղ կյանքի հետ» (1939), Կառլոս Ռամիրեսի, Սևերո Ֆերնանդեսի հետ
  • «Ասա, դա երաժշտության ներքո» (1940)
  • «Կյանքում կա երեք բան» (1940)
  • Quo vadis Argentinus (1944)
  • «Իմ սիրելի դուստրերը» (1944)
  • La invasión del buen humor (1944)
  • «Կան համառ երազներ» (1946), Թելմա Կառլոյի, Մարկոս Կապլանի, Սոֆիա Բոսանի, Գլորիա Ռամիրեսի, Մարիո Ֆորտունայի հետ
  • ¡Que frío andar si casco! (1946)
  • «Փոքրիկ խրճիթ» (1951)
  • «Ջուրը ձեռքերում» (1951)
  • «Փոքրիկ տնակ» (1951)
  • «Ռիգոբերտո»(1951)
  • «Հովանոցով տղամարդը»(1957), Արթուրո Գարսիա Բուրի, Էլենա Կորտեսինայի և Խուան Սեռադորի հետ[5]
  • «Կինս, շվեդացին և ես» (1967)
  • «Մենք՝ երկուսս» (1994)

ՖիլմերԽմբագրել

Ֆիլմի անուն Բնօրինակ անուն Տարի
«Կինս, շվեդացին և ես» Mi mujer, la sueca y yo 1967
«Հարսնացուս ուրվական է» Mi novia es un fantasma 1944
«Կնոջս համար ամուսին եմ փնտրում» Busco un marido para mi mujer 1938
«Մաեստրո Լևիտա» Maestro Levita 1938
«Բուենոս Այրեսի գիշերներ» Noches de Buenos Aires 1935

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 cinenacional.com — 2001.
  2. Romano Néstor (2001)։ Se Dice de Mí-: La Vida de Tita Merello (Spanish)։ Buenos Aires: Sudamericana S.A.։ էջ 57 
  3. http://web.archive.org/web/http://www.acceder.gov.ar/es/597520
  4. http://web.archive.org/web/http://www.acceder.gov.ar/es/597518
  5. http://web.archive.org/web/http://www.acceder.gov.ar/es/615860

ԱղբյուրներԽմբագրել

  • Manrupe, Raúl; Portela, María Alejandra (2001). Un diccionario de films argentinos (1930-1995). Buenos Aires, Editorial Corregidor. ISBN 950-05-0896-6.
  • Blanco Pazos, Roberto; Raúl Clemente (1997). Diccionario de actrices del cine argentino 1933-1997 (1° edición). Buenos Aires Ediciones Corridor. ISBN 950-05-1077-4.
  • España, Claudio. «El adiós a Aída Olivier». public. en La Nación del 4-8-1998. Consultado el 5 de mayo de 2012.

Արտաքին հղումներԽմբագրել