Աիդա Բաբաջանյան
դերասան
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Բաբաջանյան
Աիդա Արշալույսի Բաբաջանյան (դեկտեմբերի 12, 1958, Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ դերասանուհի։
![]() | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 12, 1958 (64 տարեկան) |
Ծննդավայր | Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ![]() ![]() ![]() |
Մասնագիտություն | դերասանուհի |
ԿենսագրությունԽմբագրել
Սովորել է Թբիլիսիի պետական խորեոգրաֆիայի ուսումնարանում։ 1981-1987 թթ. աշխատել է վրացական պետական համույթում, 1988 թվականից՝ Վրաստանի Պետրոս Ադամյանի անվան պետական թատրոնում։ Խաղացած ներկայացումներն են՝
- «Խաթաբալա»
- «Բացեք ձեր աչքերը»
- «Հիմարից հիմարը»
- «Չարլեի մորաքույրը»
- «Պատուհանից դուրս գարուն է» («Լավագույն դերասանուհի» և Վարդան Աճեմյանի անվան մրցանակներ)
1996 թ. տեղափոխվել է Երևան և 1997 թվականից աշխատում է Երևանի Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում։ Խաղացած ներկայացումներն են՝
- «Հին աստվածներ»
- «Եզոպոս»
- «Բերնարդա Ալբայի տունը»
- «Ոտքի՛, դատարանն է գալիս»
- «Տրամվայ ցանկություն»
- «Ես մի ծառ եմ ծիրանի»[1]
ՖիլմագրությունԽմբագրել
«Փսիխոպատ», 2000
«Անառակ որդու վերադարձը», 2007
«Դժբախտ երջանկություն», 2009
«Դիմակահանդես», 2009-2010
«Եզրագծից այն կողմ», 2011
«Դժվար ապրուստ», 2011-2013
«Հարազատ թշնամի», 2013-2015
«Որոգայթ», 2015
«Առաջնորդները», 2015-2017
«Անհասցե ծնվածները», 2019-2020
«Սարի աղջիկ», 2020-2021
«Կույր աշխարհ»
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ ««Ես մի ծառ եմ ծիրանի»»։ Արխիվացված է օրիգինալից 2015-02-16-ին։ Վերցված է 2015-01-14