Աթինա Բոյաջի

մակեդոնացի լողորդ

Աթինա Բոյաջի (մակեդոներեն՝ Атина Бојаџи, մարտի 13, 1944(1944-03-13), Օխրիդ, Հյուսիսային Մակեդոնիա - դեկտեմբերի 28, 2010(2010-12-28)[1], Սկոպիե, Հյուսիսային Մակեդոնիա), հարավսլավացի լողորդ, ով 1969 թվականին լողալով հաջողությամբ անցել է Լա Մանշը։ Այսպիսով, նա դարձել է առաջին հարավսլավացի կինը, ով լողալով անցել է նեղուցը։ Հայրենակիցները նրան տվել են «Օխրիդի դելֆին» մականունը, քանի որ ծնվել էր Մակեդոնիայի Օխրիդ քաղաքում։ Բոյաջին դարձել է լողի ազգային և միջազգային նշանակության մրցությունների հաղթող։ Բացի այդ, Աթինա Բոյաջին դարձել է սոցիալիստական ճամբարի առաջին կինը, ով լողալով անցել է Լա Մանշի նեղուցը։ 1977 թվականին այս նվաճման մասին ֆիլմ է նկարահանվել։ Մակեդոնիայում Աթինա Բոյաջին ավելի մեծ հռչակ ձեռք բերեց 1991 թվականից հետո, երբ Մակեդոնիան անկախություն ձեռք բերեց[2]։

Աթինա Բոյաջի
Դիմանկար
Ծնվել էմարտի 13, 1944(1944-03-13)
ԾննդավայրՕխրիդ, Հյուսիսային Մակեդոնիա
Մահացել էդեկտեմբերի 28, 2010(2010-12-28)[1] (66 տարեկան)
Մահվան վայրՍկոպիե, Հյուսիսային Մակեդոնիա
Քաղաքացիություն Հյուսիսային Մակեդոնիա
Մասնագիտությունլողորդ

Կենսագրություն խմբագրել

1962 թվականին նա զբաղեցրել է առաջին հորիզոնականը մարաթոնյան լողի աշխարհի առաջնությունում, որը անց էր կացվում Հարավսլավիայի Օխրիդում։ Աթինան այն ժամանակ 18 տարեկան էր և մինչ օրս համարվում է Օխրիդի մարաթոնը հաղթած ամենաերիտասարդ կինը։ 1962 թվականին նա նաև մասնակցել է Կապրի-Նեապոլ մարաթոնյան լողի մրցությանը և զբաղեցրել առաջին հորիզոնականը։

Նրա սպորտային կարիերայի պիկը եղել է 1969 թվականի սեպտեմբերի 9-ը, երբ նա լողալով անցավ Լա Մանշը[3]` 13 ժամ 20 րոպեում։ Աթինա Բոյաջին դարձավ առաջին հարավսլավուհին, ով լողալով անցել է Լա Մանշը։

1977 թվականին այս նվաճման մասին ֆիլմ է նկարահանվել[4][5], որի ռեժիսորը եղել է Ալեքսանդր Գուրչինովը, իսկ գլխավոր դերում հանդես է եկել Նեդա Արներիչը։ Ինքը Բոյաջին նույնպես մասնակցել է ֆիլմի պատրաստման աշխատանքներին։

Սպորտային կարիերան ավարտելուց հետո աշխատել է որպես մարզիչ Բելգրադի «Ցրվենա զվեզդա» ակումբում, այնուհետև Լոս Անջելեսի սպորտային կենտրոնում։ 1991 թվականի վերջին վերադարձել է Սարաևո՝ քաղաքի պաշարման օրերին։ Ընկերների օգնությամբ կարողացել է դուրս գալ իր բնակարանից՝ իր հետ վերցնելով իր սպորտային բազմաթիվ մրցանակները։ Վերադառնալով Մակեդոնիա՝ նա ներառվել է Օխրիդի լողի մարաթոնի կազմակերպչական կոմիտեի մեջ։

1998 թվականին Մակեդոնիայի օլիմպիական կոմիտեն նրան անվանել է «Մակեդոնացի մեծագույն սպորտսմեն», իսկ 2000 թվականին մակեդոնական թերթերից մեկը նրան անվանել է «դարի սպորտսմեն»։ Նրա պատվին է կոչվել Օխրիդի սպորտային համալիրը։

Աթինա Բոյաջին մահացել է 2010 թվականի դեկտեմբերի 28-ին Սկոպյեում։ Թաղվել է 2010 թվականի դեկտեմբերի 30-ին Սկոպյեի Բուտել գերեզմանատանը[6]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 http://www.usatoday.com/sports/olympics/2010-12-29-2206891105_x.htm
  2. Macedonian swimming great Bojadzi dies at 66
  3. Ретро МК. «Атина Бојаџи го преплива Ла Манш (11 септември 1969 година)». Нова Македонија. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 9-ին. {{cite web}}: More than one of |author= and |last= specified (օգնություն)
  4. М. Џаровска. «"Делфина" се уште стои исправено: Атина Бојаџи». Вест. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2008 թ․ սեպտեմբերի 15-ին. {{cite web}}: More than one of |author= and |last= specified (օգնություն)
  5. Игор Тошевски и Иван Додовски. «Лексикон на Ју-Митологијата: Избор (Бојаџи, Атина)». Списание Маргина. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ սեպտեմբերի 16-ին. Վերցված է 2008 թ․ սեպտեմբերի 15-ին. {{cite web}}: External link in |publisher= (օգնություն); More than one of |author= and |last= specified (օգնություն)
  6. Почина АТИНА БОЈАЏИ Արխիվացված 2017-04-01 Wayback Machine // Македонский олимпийский комитет