Աթիլա Ալթըքաթ

թուրք ռազմական կցորդ, որը սպանվել է ԱՍԱԼԱ-ի կողմից

Աթիլա Ալթըքաթ (թուրքերեն՝ Atilla Altıkat, 1937, Ստամբուլ, Թուրքիա - օգոստոսի 27, 1982(1982-08-27), Օտտավա, Կանադա), թուրք ռազմական գործիչ, գնդապետ, որը Օտտավայում Թուրքիայի դեսպանությունում զբաղեցնում էր ռազմական կցորդի պաշտոնը։ Սպանվել է 1982 թվականին։ Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակը ստանձնել է սպանության պատասխանատվությունը[1]։ Հարձակումը խստորեն դատապարտվել է Կանադայի այդ ժամանակվա վարչապետ Պիեռ Թրյուդոյի կողմից[2]։

Աթիլա Ալթըքաթ
թուրքերեն՝ Atilla Altıkat
Դիմանկար
Ծնվել է1937
ԾննդավայրՍտամբուլ, Թուրքիա
Մահացել էօգոստոսի 27, 1982(1982-08-27)
Մահվան վայրՕտտավա, Կանադա
Քաղաքացիություն Թուրքիա
Մայրենի լեզութուրքերեն
Մասնագիտությունդիվանագետ և սպա
 Atilla Altıkat Վիքիպահեստում
Սպանված դիվանագետների հուշարձանը Աթիլա Ալթըքաթի վրա հարձակման վայրում, Օտտավա, Կանադա։

Սպանություն

խմբագրել

Մինչև 1981 թվականին Կանադայի մայրաքաղաք Օտտավայում նշանակվելը, Ալթըքաթը եղել է Թուրքիայի ռազմաօդային ուժերի սպա։ Ամուսնացած էր ու ուներ մանկահասակ երկու երեխա։ Ալթըքաթն սպանվել է 1982 թվականի օգոստոսի 27-ին, առավոտյան մոտ 09:00-ին, աշխատանքի գնալու ճանապարհին[3]։ Երբ նրա ավտոմեքենան կարմիր լույսի տակ կանգ է առել, հարևանությամբ մոտեցել է մի ավտոմեքենա, որից դուրս է եկել ուղևորը և 9-մմ տրամաչափով Browning տեսակի ատրճանակից 9 փամփուշտ արձակել թուրք դիվանագետի ավտոմեքենային՝ սպանելով նրան[4]։

Այլ սպանություններ

խմբագրել

Այս հարձակումը դարձել է աշխարհում թուրք դիվանագետների վրա հարձակումների շարքի մի մաս։ 1982 թվականի ապրիլի 8-ին Օտտավայում Թուրքիայի առևտրային խորհրդական Քանի Գյունգյորը լուրջ վիրավորում էր ստացել ձախողված հարձակման հետևանքով։ Երկու տարի անց, մի խումբ հայ մարտիկներ հարձակվել էին Կանադայում Թուրքիայի դեսպանության վրա՝ սպանելով անվտանգության կանադացի աշխատակցի և լրջորձեն վիրավորելով դեսպանին։ Չնայած այս երկու հարձակումներն իրագործած անձինք ձերբակալվել և պատասխանատվության էին ենթարկվել, Ալթըքաթի սպանությունը մնում է մինչ օրս չբացահայտված։ Մարդասպանի վերաբերյալ տեղեկատվության տրամադրման համար կանադական ոստիկանությունը խոստանում էր 100,000 դոլար[1]։

Հիշողություն

խմբագրել

2012 թվականի սեպտեմբերի 20-ին Օտտավայում, ի հիշատակ Աթիլա Ալթըքաթի, հուշարձան է բացվել։ Բացման արարողությանը մասնակցել են այրին և նրա երկու երեխաները, ինչպես նաև Թուրքիայի ու Կանադայի արտաքին գործերի նախարարներ Ահմեդ Դավութօղլուն և Ջոն Բերդը[5]։

Տես նաև

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 "Turks honour memory of assassinated diplomat: Killer still at large 20 years after slaying of Col. Atilla Altikat;" Susan Burgess. The Ottawa Citizen. Aug 28, 2002. pg. B.9
  2. "Turkish diplomat praises protection despite shooting" Charlotte Montgomery. The Globe and Mail. Aug 31, 1982. pg. P.8
  3. «Assassinated Turkish Diplomats/Officials and Their Families Serving in Missions Abroad». From Republic of Turkey, Ministry Foreign Affairs Official Web Site. Վերցված է 2017 թ․ փետրվարի 1-ին.
  4. "Ottawa's day of terror: Fifteen years after a high-profile slaying, the killer is still free." Jake Rupert. The Ottawa Citizen. Sep 28, 1997. pg. B.5.
  5. «Canada honors Turkish diplomat with monument - World News». Hürriyet Daily News (անգլերեն). Վերցված է 2020 թ․ օգոստոսի 6-ին.

Լրացուցիչ գրականություն

խմբագրել