Աթանես Սենալ

հայ բանաստեղծ

Աթանես Սենալ (Աթանես Սարգսի Նալբանդյան, մայիսի 23, 1909(1909-05-23), Գլաձոր, Հայաստան - մայիսի 13, 1970(1970-05-13), Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ բանաստեղծ, ԽՍՀՄ գրողների միության անդամ 1936 թ.-ից։

Աթանես Սենալ
Աթանես Սարգսի Նալբանդյան
Ծնվել է1909 մայիսի 23
Ծննդավայրգ.Գետաշեն
Մահացել էմայիսի 13, 1970(1970-05-13) (տարիքը 60)
Մահվան վայրԲաքու (Ադրբեջան)
ԿրթությունԵրևանի պետական համալսարան
Մասնագիտությունբանաստեղծ
ԱնդամությունԽՍՀՄ Գրողների միություն

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է Գետաշեն գյուղում։ Ավարտել է Բաքվի մանկավարժական ուսումնարանը, ապա Երևանի համալսարանի բանասիրական ֆակուլտետը։ Որպես հայոց լեզվի և գրականության ուսուցիչ աշխատել է Բաքվի մանկավարժական ուսումնարանում։ Մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին։ Զորացրվելուց հետո աշխատել է Բաքվի «Կոմունիստ» (հայերեն) թերթի խմբագրությունում։

Ադրբեջաներենից հայերեն է թարգմանել Սամեդ Վուրղունի, Սուլեյման Ռուստամի, Մահմեդ Ռահիմի մի շարք ստեղծագործություններ։ Մահացել է Բաքվում[1]։

Ա. Սենալի երկերի մատենագրություն խմբագրել

  • Արևային գրոհ (բանաստեղծություններ), Երևան, Պետհրատ, 1932, 23 էջ։
  • Արյուն և հաղթանակ (բանաստեղծություններ), Երևան, Պետհրատ, 1936, 35 էջ։
  • Երգեր գրված մարտերում, Բաքու, Ազերնեշր, 1942, 28 էջ։
  • Կյանքի հետ (բանաստեղծություններ), Բաքու, Ազերնեշր, 1947, 28 էջ։
  • Իմ ռեսպուբլիկան (բանաստեղծություններ), Բաքու, Ազերնեշր, 1952, 120 էջ։
  • Թռիչք (բանաստեղծություններ), Բաքու, Ազերնեշր, 1955, 92 էջ։
  • Նվագներ (բանաստեղծություններ), Երևան, Հայպետհրատ, 1958, 124 էջ։
  • Հողի բույրը (բանաստեղծություններ), Բաքու, Ադրբեջանի պետական հրատարակչություն, 1960, 96 էջ։
  • Կյանքի հետ (բանաստեղծություններ), Բաքու, Ազերնեշր, 1963, 96 էջ։
  • Իմ հացը (մանրաքանդակներ), Բաքու, Ադրբեջանի պետական հրատարակչություն, 1968, 140 էջ։
  • Հողի ձայնը (բանաստեղծություններ), Բաքու, Ադրբեջանի պետական հրատարակչություն, 1975, 160 էջ։

Թարգմանություններ խմբագրել

  Այս հեղինակի կատարած թարգմանությունների ցանկը կարող եք որոնել «Թարգմանչաց արվեստ» շտեմարանի «Թարգմանիչներ» բաժնում
  • Խազարի երգը։ Ադրբեջանական քնարերգություն.- Երևան։ Սովետական գրող, 1982.- 296 էջ․- Որոշ ստեղծագործություններ։
  • Վուրղուն Սամեդ։ Սեր և ներշնչանք։ Բանաստեղծություններ, պոեմներ, դրամա.- Երևան։ Սովետական գրող, 1986.- 337 էջ.- Բովանդ-ից՝ Բաքու։

Աղբյուրներ խմբագրել

  1. Հայկ Խաչատրյան, Գրական տեղեկատու, Երևան, «Սովետական գրող», Երևան, 1986, էջ 500-501
 Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աթանես Սենալ» հոդվածին։