Ազոտի (IV) օքսիդ

քիմիական միացություն

Ազոտի (IV) օքսիդ ազոտի երկօքսիդ, «աղվեսի պոչ» երկատոմ բարդ անօրգանական միացություն է կազմված ազոտի և թթվածնի ատոմներից, ունի հետևյալ բանաձևը՝ NO2: Գորշ դարչնագույն, հեղձուցիչ հոտով, խեղդող, խիստ թունավոր գազ է։ Հեղուկ վիճակում դեղնավուն է։

Ազոտի (IV) օքսիդ
Ընդհանուր տեղեկություններ
Դասական անվանակարգումԱզոտի (IV) օքսիդ
Քիմիական բանաձևNO₂
Մոլային զանգված7,6E−26 կիլոգրամ[1] գ/մոլ
Խտություն1,44 ± 0,01 գ/սմ³[2] գ/սմ³
Իոնիզացման էներգիա1,6E−18 ջոուլ[2][3] կՋ/մոլ
Հալման ջերմաստիճան15 ± 1 ℉[2] °C
Եռման ջերմաստիճան70 ± 1 ℉[2] °C
Գոյացան էնթալպիա33,1 կՋ/մոլ կՋ/մոլ
Գոլորշու ճնշում720 ± 1 mm Hg[2]
Քիմիական հատկություններ
Դիպոլ մոմենտ1,1E−30 Կլ·մ[3]
Դասակարգում
CAS համար10102-44-0
PubChem3032552
EINECS համար233-272-6
SMILESN(=O)[O]
ЕС233-272-6
RTECSQW9800000
ChEBI2297499
IDLH37,6 ± 0,1 mg/m³[2]
Եթե հատուկ նշված չէ, ապա բոլոր արժեքները բերված են ստանդարտ պայմանների համար (25 °C, 100 կՊա)

Ֆիզիկական հատկություններ խմբագրել

Սովորական պայմաններում ազոտի երկօքսիդը գտնվում է խառնուրդում իր դիմերի՝ N2O4 հետ։ Դիմերի առաջացումը պայմանավորված է NO2-ի մոլեկուլում չզույգված էլեկտրոնի առկայությամբ։

140°C-ում ազոտի երկօքսիդը կազմված է միայն NO2-ի մոլեկուլներից և շատ մուգ, համարյա սև գունավորում ունի։

Եռման ջերմաստիճանում ազոտի երկօքսիդը դեղնավուն հեղուկ է, որը պարունակում է մոտ 0,1 % NO2:

+21°C-ից ցածր ջերմաստիճանում ազոտի երկօքսիդը անգույն կամ դեղնավուն (մոնոմերի առկայությամբ պայմանավորված) հեղուկ է։

-12°C-ից ցածր ջերմաստիճանում ազոտի երկօքսիդը սպիտակ բյուրեղային նյութ է՝ կազմված N2O4-ից։

Քիմիական հատկություններ խմբագրել

  • ԹԹվային օքսիդ է, օժտված մեծ քիմիական ակտիվությամբ։ Ուժեղ օքսիդիչ է փոխազդում է ոչ մետաղների հետ (ֆոսֆոր, ծծումբ և ածխածին

 

 

  • SO2 օսիդացնում է մինչև SO3: Այս ռեակցիայի վրա է հիմնված ծծմբական թթվի ստացման նիտրոզային եղանակը։

 

 

  • Քանի որ ազոտային թթուն անկայուն է NO2-ը տաք ջրում լուծելիս առաջանում է HNO3 և NO:

 

  • Ազոտի երկօքսիդը թթվածնի առկայությամբ ջրում լուծելիս առաջանում է միայն ազոտական թթու (NO2-ը ցուցաբերում է վերականգնիչ հատկություններ)։

 

  • Ալկալիների հետ փոխազդելիս NO2-ը առաջացնում է նիտրիտներ և նիտրատներ։

 

  • Հեղուկ NO2-ը կիրառվում է անջուր նիտրատների ստացման համար։

 

  • Փոխազդում է հալոգենների հետ։

 

Ստացում խմբագրել

 .

 ,

  • Ազոտի օքսիդի և թթվածնի փոխազդեցությունից։

 

  • Ազոտի երկօքսիդ կարելի է ստանալ կապարի (II) օքսիդի քայքայումից։

 

  • Մշակվել է ազոտի երկօքսիդի ստացման ժամանակակից մեթոդ[4]։

 

Այս ռեակցիան մշակվել և իրականացվել է նոր քիմիական սարքի՝ NTO հրթիռային վառելիք (ըստ ԳՕՍՏ-ի և ISO 15859-5-2010-ի) օքսիդացնող գեներատորի միջոցով[5]։

Ստացման մյուս եղանակները ներկայացված են հոդվածում[4]։

Կիրառությունը խմբագրել

  • Ազոտի երկօքսիդը կիրառվում է ծծմբական և ազոտական թթուների արտադրություններում։
  • Ազոտի երկօքսիդը օգտագործվում է որպես հրթիռային վառելանյութի օքսիդիչ։
  • Օգտագործվում է պայթուցիկ նյութերի արտադրության մեջ։

Ֆիզիոլոգիական ազդեցություն և թունավորություն խմբագրել

Ազոտի երկօքսիդը խիստ թունավոր, ուժեղ օքսիդիչ նյութ է՝ գրանցված ուժեղ ներգործող թունավոր նյութերի ցանկում։ Մեծ չափաբաժիններով այն կարող է դառնալ ամենաուժեղ անօրգանական թույնը։ Նույնիսկ փոքր կոնցենտրացիաների դեպքում գրգռում է շնչուղիները, բարձր կոնցենտրացիաներում՝ առաջացնում է թոքային այտուց։ Գռգռում է լորձաթաղանթները։ Ազոտի երկօքսիդը ազդում է արյան բաղադրության վրա՝ նվազեցնելով հեմոգլոբինի պարունակությունը։

Մթնոլորտ արտանետված ազոտի օսիդները էկոլոգիական տեսանկյունից լուրջ վտանգ են ներկայացնում, քանի որ առաջացնում են թթվային անձրևներ։

«Աղվեսի պոչ» խմբագրել

 
Ազոտի երկօքսիդ

«Աղվեսի պոչ» անվանում են քիմիական գործարանների արտանետումներում պարունակվող ազոտի օքսիդներին (NOx): Անվանումը պայմանավորված է ազոտի երկօքսիդի գորշ-դարչնագույն գունավորմամբ։ Ցածր ջերմաստիճանում ազոտի երկօքսիդը վերածվում է անգույն դիմերի։ Ամռանը «աղվեսի պոչը» տեսանելի է, քանի որ արտանետված գազային խառնուրդում մոնոմերի կոնցենտրացիան մեծ է։

Ծանոթագրություններ խմբագրել

Գրականություն խմբագրել