Ազոներկանյութեր, մոլեկուլում մեկ կամ մի քանի ազոխումբ () պարունակող օրգանական ներկեր՝ ազոմիացություններ։ Լինում են ամենատարբեր գույների և երանգների (դեղին, կարմիր, կապույտ, սև և այլն)։ Գույնը, լուծելիությունը և գործվածքաթելերի հետ փոխազդելու բնույթը կախված են նրանց մոլեկուլի կառուցվածքից։ Ազոներկանյութերը՝ թթվային, հիմնային, ուղղակի, արծնիչային, պիգմենտներ, լաքեր են։ Ստացվում են դիազոմիացությունների ազոհամակցումով։ էժանության և օգտագործման պարզության պատճառով շատ տարածված են (օրինակ, թթվային նարնջագույնը, խրիզոիդինը, կոնգո կարմիրը, ճարպային նարնջագույնը, մեթիլօրանժը և այլն)։ Կիրառվում են գործվածքաթելեր, կաշի, թուղթ և որոշ պլաստմասսաներ ներկելու համար։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 123