Ազոմիացություններ, օրգանական նյութեր, որոնք պարունակում են երկու ածխաջրածնային ռադիկալների միացած ազոխումբ՝ ։ Գունակիր ազոխմբի առկայության պատճառով գունավոր են։ Ազոմիացություններ մեծ մասամբ կայուն, պինդ նյութեր են, թորվում են առանց քայքայվելու։

Բնության մեջ չեն հանդիպում։ Ազոմիացություններից պարզագույնը ազոմեթանն է՝ որը պայթուցիկ, անկայուն նյութ է։ Կարևոր են արոմատիկ ազոմիացություններ, որոնք ջրում չլուծվող, ջերմակայուն, չեզոք, բյուրեղական նյութեր են։ Դրանց պարզագույն ներկայացուցիչն ազոբենզոլն է՝ (նարնջակարմիր բյուրեղներ, հալման ջերմաստիճանը՝ 68 °C, եռմանը՝ 295 °C)։

Արոմատիկ ազոմիացություններ ստացվում են դիազոմիացությունները համակցելով ջրածնի շարժուն ատոմ պարունակող արոմատիկ միացությունների (ամիններ, ֆենոլներ են) հետ՝ : Հիմնային կամ թթվային խմբեր պարունակող ազոմիացություններ օգտագործվում են որպես ներկանյութեր։

Տես նաև խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ազոմիացություններ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 123