HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ազդարար (այլ կիրառումներ)

«Ազդարար», հասարակական-քաղաքական, մշակութային շաբաթաթերթ, 1953-ից՝ օրաթերթ։ Լույս է տեսել 1942—1955-ին։ Հիմնադիր-խմբագիր՝ Մանուկ Ասլանյան։ Սկզբնական շրջանում թերթի տերն ու տնօրենը եղել է Հակոբ Տալյանը։ Մ. Ասլանյանի մահից (1944) հետո, խմբագիրներ են եղել Օննիկ (Հովհաննես) Թոփուզյանը, Խոսրով Թյությունճյանը և Զարեհ Զարգունը։ 1950-ին թերթը գնելու շարունակել է հրատարակել О. Թոփուզյանը։

Հրապարակել է լիբանանյան, հայկական և միջազգային քաղաքական լուրեր, հայերեն և թարգմանական գրականություն, արտատպումներ կատարել հայաստանյան հեղինակների հրատարակված գործերից, ունեցել բժշկական բաժին։ Լայն տեղ է հատկացրել Թուրքիայում քաղաքական անցուդարձին։ Արտահայտված տեսակետները մոտ են եղել ՀՀԴ դիրքորոշումներին։ Աշխատակցել են Նիկոլ Աղբալյանը, Արշամ Խոնդկարյանը, Սիրտն Սեզան, Նշան Պեշիկթաշլրսնը, Խորեն Գաբիկյանը, Բյուզանդ Եղիայանը, էդվարդ Տարոնյանը, Վազգեն Այգունին (Գևորգ Պաղճյան), Շաքե Տեր-Մելքոնյանը և ուրիշներ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC BY-SA icon 80x15.png