Ազգային ժառանգության թանգարան

Ազգային ժառանգության թանգարան (անգլ.՝ Folk Heritage Museum or Phelchey Toenkhyim), թանգարան Թհիմփհուում, շրջան Թհիմփհուում, Բութան։ Թանգարանը պատկերացում է տալիս Բութանի ավանդական կյանքի մասին։ Այնտեղ ներկայացված են նաև տնտեսության մեջ օգտագործվող կենցաղային իրեր, գործիքներ և սարքեր։ Թանգարանը կանոնավոր կերպով կազմակերպում է գյուղական ավանդույթների, հմտությունների, սովորությունների և սովորույթների մասին ցուցադրություններ, երեխաների համար անց է կացնում ուսուցողական ծրագրեր[1]։

Ազգային ժառանգության թանգարան
The National Folk Heritage Museum, Thimphu, Bhutan.JPG
Տեսակթանգարան
ԵրկիրFlag of Bhutan.svg Բութան
ՏեղագրությունԹհիմփհու
Հիմնադրված էհուլիսի 28, 2001
Կայքfolkheritagemuseum.org.bt

ՊատմությունԽմբագրել

Թանգարանը բացվել է 2001 թվականի հուլիսի 28-ին Վանգմո Վանգչուկ Ջորջիի նախաձեռնությամբ։

ՃարտարապետությունԽմբագրել

Թանգարանը գտնվում է 19-րդ դարի գերանից շինված տանը, վերակառուցվել է ավելի քան 150 տարեկան կավից։ Այն իր մեջ ներառում է բրնձի դաշտեր, ցորենի դաշտեր, ջրաղացներ, բանջարանոցներ, տաք քարի վաննաներ և այլն[1]։ Առաջին հարկը հիշեցնում է սարայ, երկրորդ հարկը՝ անվտանգ պահեստ, երրորդ հարկը՝ հյուրանոց և ճաշարան։

ՑուցահանդեսԽմբագրել

Ցուցահանդեսներում ներկայացված են Բութանի կյանքին և մշակույթին վերաբերող տարբեր նյութեր։ Ցուցասրահում ներկայացված են գյուղատնտեսական իրեր, առարկաներ և գործիքներ։

ԳուրծունեությունԽմբագրել

Թանգարանում կանոնավոր կերպով անց են կացվում ուսուցողական և մշակույթային միջոցառումներ։ Այնտեղ անց են կացվում նաև շվեդական սեղան ձևով ճաշեր և ընթրիքներ[2]։

Աշխատանքային ժամերԽմբագրել

Թանգարանը բաց է ամեն օր բացի պետական տոնական օրերից, ժամը 10:00-ից 16:30-ը, շաբաթ՝ 10:00-ից մինչև 13:00-ն, կիրակի 11:30-ից մինչև 15:30-ը:

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 Tourism Council of Bhutan։ «Folk Heritage Museum»։ www.bhutan.travel։ Վերցված է 2020-11-25 
  2. «National Folk Heritage Museum, Тхимпху: лучшие советы перед посещением»։ Tripadvisor (ռուսերեն)։ Վերցված է 2020-11-25