Ազարիա Ֆրիդոն
Ազարիս Ֆրիդոն (1562[1], Ապարաններ - 1607[1], Հռոմ, Պապական մարզ), հայ եկեղեցական գործիչ, ունիտոր։
Ազարիա Ֆրիդոն | |
---|---|
Ծնվել է | 1562[1] |
Ծննդավայր | Ապարաններ |
Մահացել է | 1607[1] |
Մահվան վայր | Հռոմ, Պապական մարզ |
Մասնագիտություն | հոգևորական և ունիտոր |
ԿենսագրությունԽմբագրել
Ծնվել է Նախիջևանի Ապարաններ գյուղում։ Ընտրվելով Նախիջևանի ունիտորական վիճակի առաջնորդ՝ 1602 թվականին գնացել է Հռոմ՝ պապից իր պաշտոնի հաստատումն ստանալու և չի կարողացել վերադառնալ հայրենիք։
ԱշխատությունԽմբագրել
Հռոմում Ազարիս Ֆրիդոն գրել է լատ.՝ «Relatio de statu ecclesiarum Armeniae» («Հաղորդագրություն Հայաստանի եկեղեցիների կացության մասին») աշխատությունը, ուր նկարագրել է իր ժամանակի դեպքերը, մանրամասն տեղեկություններ տվել Ապարանների վանքի ու նրա վիճակի 12 գյուղերի մասին։ Մահացել է Հռոմում և թաղվել հայոց Ս. Մարիամ Եգիպտացի եկեղեցում։
ԳրականությունԽմբագրել
- Անասյան Հ. Ս., Հայկական մատենագիտություն, հ. 1, Ե,, 1959։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — 1974. — հատոր 1. — էջ 101.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 101)։ |