Ազարիա Ֆրիդոն Ապարանեցի (1562, Տիգրանակերտ (Նախիջևան) - 1607, Հռոմ, Պապական մարզ), հայ եկեղեցական գործիչ, կաթոլիկ եպիսկոպոս։

Ազարիա Ապարանեցի
Ծնվել է1562
ԾննդավայրՏիգրանակերտ (Նախիջևան)
Մահացել է1607
Մահվան վայրՀռոմ, Պապական մարզ
Ազգությունհայ
Կրոնկաթոլիկություն
Երկեր«Հաղորդագրություն Հայաստանի եկեղեցիների կացության մասին»
Մասնագիտությունկրոնական ծառայող

ԿենսագրությունԽմբագրել

Ազարիա Ֆրիդոն Ապարանեցին ծնվել է 1562 թվականին, Երնջակ գավառի պատմական Տիգրանավան (Ապարաններ) գյուղում։ Եղել է Նախիջևանի կաթոլիկ եկեղեցու վիճակի առաջնորդ։ 1602 թվականին մեկնել է Հռոմ իր պաշտոնի հաստատման համար և չի կարողացել վերադառնալ հայրենիք։ Մահացել է Հռոմում և թաղվել սուրբ Մարիամ Եգիպտացի եկեղեցում[1]։

Աշխատանքային գործունեությունԽմբագրել

Լատիներեն գրել է «Հաղորդագրություն Հայաստանի եկեղեցիների կացության մասին» աշխատությունը, որի մեջ նկարագրել է նաև ժամանակակից դեպքեր ու իրադարձություններ, ինչպես նաև Նախիջևանի գավառի 12 կաթոլիկ գյուղերի մասին[1]։                         

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 Ա․ Ա․ Այվազյան, ՆԱԽԻՋԵՎԱՆ․ պատկերազարդ բնաշխարհիկ հանրագիտակ, Երևան, «Հուշարձան», 1995, էջ 220 — 368 էջ. — 2700 հատ, ISBN 5-8079-0911-9։