Ազատ խոսք (ամսագիր)

ամսագիր
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ազատ խոսք (այլ կիրառումներ)

Ազատ խոսք, ամսագիր, ապա՝ շաբաթաթերթ։ Լույս է տեսել 1901-ին, Փարիզում, 1902-03, 1906-08-ին՝ Ալեքսանդրիայում։ Խմբագիր՝ Երվանդ Օտյան։ Քննադատել է եգիպտահայ կյանքի ստվերոտ կողմերը, խարազնել «ազգային ջոջերին»։ Տպագրել է նաև արտասահմանյան լուրեր, տեղեկություններ Թուրքիայում տիրող իրավիճակից։ Աշխատակցել են Արփիար Արփիարյանը, Մելքոն Կյուրճյանը, Վահան Թեքեյանը, Բ. Շահպազը և այլք[2]։

Ազատ խոսք
Տեսակպարբերական և շաբաթաթերթ
Լեզուհայերեն
Հիմնադրվել էօգոստոս 1901
ՀիմնադիրԵրվանդ Օտյան[1]
Երկիր Ֆրանսիա և  Եգիպտոսի խեդիվատ
ԳրասենյակՓարիզ[1] և Ալեքսանդրիա, Եգիպտոս[1]
Լուծարվել է1908

1902 թվականին լույս են տեսել 5-9 տետրերը, 1903 թվականին՝ 10-րդը, 1906 թվականին՝ 13-րդը, որով և ավարտվել է թերթի հին շրջանը։ 1906 թվականից վերածվել է երգիծական շաբաթաթերթի՝ նախկին ծավալով։ 1908 թվականին հրատարակվել են վերջին 3 տետրերը։ Թերթի էջերում Ե. Օտյանը խարազանել է եգիպտահայ ջոջերի քաղաքական դիմազրկությունը, դատապարտել այն ամենը, ինչը հակասել է հայ ժողովրդին և ժողովրդավարության շահերին։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. ԽուդավերդյանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
  2. Հայկական համառոտ հանրագիտարան, հատոր 1, Երևան, 1990, էջ 51։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 96