Անահիտ Բախշյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Բախշյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Անահիտ Ներսեսի Բախշյան (սեպտեմբերի 20, 1947, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ հասարակական-քաղաքական, կուսակցական գործիչ, ՀՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր Ժառանգություն կուսակցությունից, Երևանի ավագանու նախկին անդամ «Բարև Երևան», ԵԼՔ դաշինքներից, ՀՀ Ազգային ժողովի նախկին անդամ Յուրի Բախշյանի այրի։
Անահիտ Բախշյան | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 20, 1947 (77 տարեկան) |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Երևանի պետական համալսարան |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ և ֆիզիկոս |
Ամուսին | Յուրի Բախշյան |
Զբաղեցրած պաշտոններ | Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր |
Կուսակցություն | Ժառանգության |
Պարգևներ և մրցանակներ |
Կենսագրություն
խմբագրել- 1965-1970 - Երևանի Պետական Համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետ։ Մասնագիտությունը՝ ֆիզիկոս։
- 1972-1981 - աշխատել է Երևանի թիվ 103 դպրոցում՝ որպես ֆիզիկայի ուսուցչուհի։
- 1981-1989 - աշխատել է Երևանի Շահումյանի շրջանի ժողկրթբաժնի մեթոդիստ։
- 1989-1998 - Սիամանթոյի անվան թիվ 162 դպրոցի փոխտնօրեն։
- 1999-2007 - Դ.Դեմիրճյանի անվան թիվ 27 դպրոցի տնօրեն։
- 2004-ից-2017 հունվար՝ - «Ժառանգություն» կուսակցության անդամ։
- 2007-2012 - Ազգային ժողովի պատգամավոր «Ժառանգություն» կուսակցությունից։
- 2012-ից -2017թ․ - Կրթության ազգային ինստիտուտի փոխտնօրեն։
- 2013 հունիսից - Երևանի ավագանու անդամ «Բարև Երևան» դաշինքի կազմում[1]։
- 2017 հունիսից մինչև 2018 թ․ սեպտեմբեր-Երևանի ավագանու Ելք խմբակցության անդամ։
Պարգևներ
խմբագրելՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից ՀՀ անկախության 20-ամյակի առիթով արժանացել է մեդալի։ Մեդալը նախատեսված է եղել Ժառանգություն կուսակցության որևէ անդամի համար, ում կներկայացնի կուսակցությունը։ Ըստ որոշ տեղեկությունների՝ կուսակցության ղեկավար կազմի անդամներ Անահիտ Բախշյանը, Զարուհի Փոստանջյանը, Ստյոպա Սաֆարյանը, Արմեն Մարտիրոսյանը որոշել են, որ մեդալը պետք է տրվի Անահիտ Բախշյանին։ Ա.Բախշյանի՝ Սերժ Սարգսյանի կողմից մեդալ վերցնելու հանգամանքը քննադատական լայն արձագանք է գտել մամուլում[2][3][4]։ 2018 թվականի ապրիլի 23-ին ՀՀ վարչապետի պաշտոնից Սերժ Սարգսյանի տված հրաժարականից կարճ ժամանակ առաջ Անահիտ Բախշյանը հրաժարվել է մեդալից՝ հետևելով մի շարք դերասանների, երգիչ-երգչուհիների նմանատիպ արարքին։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Անահիտ Բախշյան». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ փետրվարի 11-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 26-ին.
- ↑ «Մեդալը ստացել եմ ոչ թե Քոչարյանից, այլ Սերժ Սարգսյանից․ Բախշյանի պատասխանը Փոստանջյանին», 1in.am, (https://web.archive.org/save/https://www.1in.am/2318590.html արխիվ)։
- ↑ «Ինչ էր մտածում տիկինը, երբ իր ամուսնու սպանության մեջ մեղադրվող անձի ձեռքերից մեդալ էր ստանում. Փոստանջյանը` Անահիտ Բախշյանի մասին», aysor.am, (https://web.archive.org/save/https://www.aysor.am/am/news/2018/03/19/%D5%93%D5%B8%D5%BD%D5%BF%D5%A1%D5%B6%D5%BB%D5%B5%D5%A1%D5%B6-%D4%B1%D5%B6%D5%A1%D5%B0%D5%AB%D5%BF-%D4%B2%D5%A1%D5%AD%D5%B7%D5%B5%D5%A1%D5%B6/1387879 արխիվ)։
- ↑ ««Ժառանգությունն» էր որոշել, որ ես «արյունոտ ձեռքերից» ստանամ մեդալը. Անահիտ Բախշյանի պատասխանը՝ Փոստանջյանին», aysor.am, (https://web.archive.org/save/https://www.aysor.am/am/news/2018/03/19/%D4%B1%D5%B6%D5%A1%D5%B0%D5%AB%D5%BF-%D4%B2%D5%A1%D5%AD%D5%B7%D5%B5%D5%A1%D5%B6/1388024 արխիվ)։