«Մենք» դաշինք
քաղաքական դաշինք Հայաստանում
«Մենք» դաշինք, քաղաքական դաշինք Հայաստանում, որը ստեղծվել է 2018 թվականի նոյեմբերի 10-ին Ազատ դեմոկրատներ և Հանրապետություն կուսակցությունների համատեղ ստորագրած հուշագրով Հայաստան Հանրապետության Ազգային ժողովի 2018 թվականի ընտրություններին մասնակցելու նպատակով[1]։ Արտահերթ խորհրդարանական ընտրություններին ստացել է ձայների 2%-ը։
«Մենք» դաշինք | |
---|---|
Տեսակ | դաշինք |
Երկիր | Հայաստան |
Առաջնորդ | Արամ Սարգսյան Խաչատուր Քոքոբելյան |
Կարգախոս | Առաջինը՝ Հայաստա՛ն |
Հիմնադրված | նոյեմբերի 10, 2018 |
Մասնակցությունն ընտրական գործընթացներին
խմբագրելՀայաստանի խորհրդարանական ընտրություններ, 2018
խմբագրել«Մենք» դաշինքը մասնակցում է ՀՀ ԱԺ 2018 թվականի արտահերթ ընտրություններին։ Դաշինքի համապետական ցուցակի առաջին համարը Հանրապետություն կուսակցության առաջին համար Արամ Սարգսյանն է[2]։ Առաջին եռյակում են նաև Ազատ դեմոկրատներ կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանը և Անժելա Խաչատրյանը։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ ««Մենք» դաշինքը հավակնում է լինել գլխավոր ընդդիմախոսն այսօրվա իշխանության, որի աջակիցն է եղել ի սկզբանե. Խաչատուր Քոքոբելյան». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ մարտի 2-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 8-ին.
- ↑ ««Մենք» դաշինքի ցուցակը գլխավորում է Արամ Սարգսյանը».