Ազագիրան
Ազագիրան (Ազագիլան, Ազատ Գիրան, Ազատ Ճերան, Գարաբաղ Իլան, Գիլան, Խարաբա Գիլան, Գիրան, Ղարաբ ա Գիլան), քաղաք Նախիջևանի խանությունում` Օրդուբադի մահալում` պատմական Վասպուրական աշխարհի Գողթն գավառում, Օրդուբադ քաղաքից մոտ 11 կմ արևմուտք[1]։
Քաղաք | |
---|---|
Ազագիրան | |
Երկիր | Ադրբեջան |
Ինքնավար Հանրապետություն | Նախիջևանի Ինքնավար Հանրապետություն |
Շրջան | Որդուարի շրջան |
Հիմնադրված է | 8-րդ դար թ. |
Ժամային գոտի | UTC+4 |
Պատմություն
խմբագրելՀայտնի է դեռ 3-րդ դարից։ Գրավել է շուրջ 5-6 կմ² տարածություն։ Քաղաքը պատմական ասպարեզից դուրս է եկել մոտավորապես 15-րդ դարի կեսերից, որի մնացորդների հետքերը նշմարվում են վերը նշված գյուղերի դաշտերում ու բլրակների վրա[2]։ Ըստ մեկ այլ աղբյուրի՝ ավանդության, կառուցվել է 8-րդ դարում և կոչվել ոմն պարսիկ և Ազայ-Ջիրանի անունով։ 16-րդ դարում առևտրի խոշոր կենտրոն էր։ Հիմնահատակ ավերվել է Շահ Աբաս-ի ձեռքով 17-րդ դարի սկզբին։ Այժմ ավերակները հազիվ են նշմարվում։ Ազագիրանի տեղում էր գտնվում պատմական Գիրան գյուղը[1]։
Նույն անունով հիմնադրվել է գավառ (մահալ) նախիջևանի խանությունում[3][1]։ Բաժանվում էր 5 գավառակների՝ Ագուլիս, Բլավ, Դաշտ, Ցղնա, Օրդուբադ[3][1]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 1 [Ա-Դ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 1986, էջ 37 — 1008 էջ։
- ↑ Արգամ Այվազյան, Նախիջևանի ԻՍՍՀ հայկական հուշարձանները։ Համահավաք ցուցակ (խմբ. խմբ. Բ. Ա. Ուլուբաբյան), Երևան, «Հայաստան», 1986 — 66, էջեր 66 — 224 էջ։
- ↑ 3,0 3,1 Ա․ Ա․ Այվազյան, ՆԱԽԻՋԵՎԱՆ․ պատկերազարդ բնաշխարհիկ հանրագիտակ, Երևան, «Հուշարձան», 1995, էջ 38 — 368 էջ. — 2700 հատ, ISBN 5-8079-0911-9։