Ազատություն ձեռք բերելով (թանգարան)

«Ազատություն ձեռք բերելով» թանգարան (ռուս.՝ Обретая свободу), Ռուսաստանի ժամանակակից պատմության պետական կենտրոնական թանգարանի մասնաճյուղ[1]։ Գործել է 1990-2016 թվականներին։

Ազատություն ձեռք բերելով
Հիմնադրվել է1990
ՀիմնադիրՌուսաստանի ժամանակակից պատմության պետական կենտրոնական թանգարան
Քարտեզ
Քարտեզ

Թանգարանի պատմություն

խմբագրել

«Ազատություն ձեռք բերելով» թանգարանն ստեղծվել է 1990 թվականին՝ որպես Ռուսաստանի ժամանակակից պատմության պետական կենտրոնական թանգարանի մասնաճյուղ։ Այստեղ են տեղափոխվել Մ.Ի. Կալինինի թանգարանի նյութերը[2]։ Իր անունը ստացել է համանուն ցուցադրությունից, որը բացվել է 1992 թվականին՝ Փետրվարյան հեղափոխության 75-ամյակի առթիվ։

Տարածքը 1994 թվականից զբաղեցնում էր 1300 քառ.մ տարածք՝ Դելեգատսկայա փողոցի 3 տան կենտրոնական մասում[3]։ Միաժամանակ այս տարածքում է գտնվել նաև Համառուսական դեկորատիվ-կիրառական ազգային մշակույթի թանգարանը։ Երկու թանգարանները մի տեղում դժվարությամբ էին տեղավորվում[4][5]։ Երկու թանգարաններն էլ լրջորեն սկսում են աշխատել իրենց հավաքածուների վրա[6] :Թանգարանի փակվելուց հետո ամբողջ տարածքը զբաղեցնում է Համառուսական դեկորատիվ-կիրառական ազգային մշակույթի թանգարանը։

Թանգարանի հավաքածուներ

խմբագրել

Ի սկզբանե թանգարանի հավաքածուները նվիրված էին Ռուսաստանի քաղաքական պատմության և քաղաքացիական հասարակության կայացման գործընթացին, որը սկսվել էր 1985 թվականին Վերակառուցում (ԽՍՀՄ

2000-ական թվականներին թանգարանում ցուցադրվում էին Ռուսաստանի ժամանակակից պատմության պետական կենտրոնական թանգարանի ֆոնդին պատկանող, պարբերաբար փոփոխվող, թեմատիկ և հավաքածու-ցուցահանդեսներ, որոնց հեղինակները ռուս նկարիչներ էին։

2010 թվականի փետրվարի 12-ին[7] թանգարանում բացվում է մշտական ինտերակտիվ ցուցահանդես «Իմ տունը Ռուսաստանն է, 20-րդ դար»[8]՝ զբաղեցնելով 27 սենյակ[9]։ Հավաքածուի մեջ ցուցադրվում էին 1900-ական թվականների ինտերիերի պատմությունը՝ ազնվականների հյուրասենյակ, 1920-ական թվականների կոմունալ բնակարան, 1930-ական թվականների բարաք՝ փայտե տուն, Միխայիլ Կալինինի մինչպատերազմյան աշխատասենյակը, 1950-ական թվականների սովետական ղեկավարին բնորոշ սենյակ, 1950-ական թվականների բնակարանային սենյակ, լավ կահավորված խրուշչովյան բնակարան, 1970-ական թվականների հյուրանոցային համար («Ռոսիա» հյուրանոց)[10][11][12]։

«Ազատություն ձեռք բերելով» թանգարանի մասնաճյուղի փակվելուց հետո հավաքածուն վերակառուցվել և տեղափոխվել է Ռուսաստանի ժամանակակից պատմության պետական կենտրոնական թանգարանի պատմա-հուշային «Պրեսնյա »մասնաճյուղ[13]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Ս. Լիֆանովա «Ազատություն ձեռք բերելով» // Ամեն ինչ Մոսկվայի թանգարանների մասին.Թանգարանների աշխարհ 1997թ,էջ. 47—48.
  2. Ольшевская Г. К. ГЦМСИР. Краткий очерк истории // «Проблемы теории, истории и методики музейного дела. Музей современной истории России в прошлом и настоящем», «Музейное дело» Вып. 30. М., 2007. С. 29.
  3. Тимофеева М. В усадьбе должен быть один хозяин // Культура. 2011. №7. 3-16 марта. С.1,3.
  4. «Музею декоративно-прикладного искусства нашли применение». www.kommersant.ru (ռուսերեն). 2013 թ․ փետրվարի 28. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 3-ին.
  5. Семендяева М. Назначен новый директор Музея декоративно-прикладного искусства // Коммерсант.ru. 2012. 19 сентября
  6. «Музей на Делегатской готов затмить Лондон». Росбалт (ռուսերեն). Վերցված է 2020 թ․ օգոստոսի 3-ին.
  7. Игнатьева Ю. Двадцатый век в интерьере // Известия. 2010. 15 февраля. C. 9
  8. История в квартирах - XX век // Вести.ru. 2010. 27 февраля
  9. Фотоальбом выставки на сайте «Отдых с детьми»
  10. Игнатьева Ю. Двадцатый век в интерьере // Известия. 2010. 15 февраля. C. 9.
  11. Интерактивная экспозиция на Делегатской «Мой дом — Россия» // Первый образовательный телеканал. Телекомпания СГУ ТВ. Передача «Музеи России». Эфир 25.01.2015
  12. Изба, барак, хрущевка: история России в быте ее граждан // Необычные и малоизвестные музеи Москвы. РИА Новости. 2012. 29 ноября
  13. Музей современной истории России покажет интерьеры XX века // Известия: портал. 2016. 24 февраля.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ազատություն ձեռք բերելով (թանգարան)» հոդվածին։