Ազափ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Էրզրումի վիլայեթի Բասենի գավառակում։

Բնակավայր
Ազափ
ԵրկիրԹուրքիա Թուրքիա
Այլ անվանումներԱզաբ, Ազապ, Ազապքյոյ, Ազափքյոյ
Բնակչություն80[1] մարդ (XX դարասկիզբ)
Ազգային կազմՀայեր (մինչև Մեծ եղեռնը), թուրքեր[1]
Կրոնական կազմՔրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը)
Տեղաբնականունազափեցի
Փոստային դասիչ25810
Ազափ (Թուրքիա)##
Ազափ (Թուրքիա)

Գտնվում էր Արաքսի հովտից դեպի Հասանկալա, Էրզրում և Երզնկա տանող ճանապարհին։ Բասենի թուրք կառավարիչների նստավայրը։

Պատմություն խմբագրել

Ազափը հին հայկական գյուղ էր, որի բնակիչների մի մասը 1829-1830 թվականներին գաղթել են Արևելյան Հայաստան։ 1900-ականներին թուրքաբնակ էր։

Բնակչություն խմբագրել

Մինչև XVII դարը հայաբնակ էր։ 1909 թվականին ուներ ընդամենը 9 հայ բնակիչ։ XX դարի սկզբին ուներ 80 թուրք բնակիչ։

Տնտեսություն խմբագրել

Ազափի բնակիչները զբաղվել են երկրագործությամբ ու անասնապահությամբ։

Պատմամշակութային կառույցներ խմբագրել

Ազափում պահպանվել են հին եկեղեցու ավերակներ և հայկական ընդարձակ գերեզմանատուն[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 1, էջ 38
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 101