Աերոմագնիսական հանույթ, Երկրի մագնիսական դաշտի առանձնահատկություններն ուսումնասիրելու մեթոդ, որը հիմնված է մագնիսական լարվածության լրիվ մեծությունը կամ ուղղաձիգ բաղադրիչը մագնիսամետրով ինքնաթիռից անընդհատ չափելու վրա։

Չափումներ

խմբագրել

Չափումները կատարվում են հետազոտվող տարածության վրա երթուղային զուգահեռ թռիչքների միջոցով։ Ըստ հանույթի մասշտաբի, հեռավորությունը երթուղիների միջև տատանվում է 500 մ-ից մինչև 10 կմ։

Կիրառում

խմբագրել

Աերոմագնիսական հանույթը կիրառվում է երկրաբանական քարտեզներ կազմելիս, օգտակար հանածոների (գլխավորապես երկաթի հանքաքարի) նոր հանքավայրեր որոնելիս և դրանց տեղաբաշխման ընդհանուր օրինաչափությունները որոշելիս։ Աերոմագնիսական հանույթի արդյունքները պատկերվում են Երկրի մագնիսական դաշտի լարվածության ուղղաձիգ բաղադրիչի իզոգծերով կազմված քարտեզների և կտրվածքի ուղղությամբ չափվող մեծությունների փոփոխությունը պատկերող կորերի գրաֆիկի տեսքով։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 94