Ադրիանուս Ջայասեպուտրա

Ջակարտայի առաջին կաթոլիկ արքեպիսկոպոսը

Ադրիանուս Ջայասեպուտրա, (ինդոն.՝ Adrianus Djajasepoetra SJ, մարտի 12, 1894(1894-03-12), Ջոկյակարտա, Հոլանդական Օստ Ինդիա, Նիդերլանդների Թագավորություն - հուլիսի 10, 1979(1979-07-10)), Ջակարտայի առաջին կաթոլիկ արքեպիսկոպոսը՝ ինդոնեզական ծագմամբ։ Ղեկավարել է Ջակարտայի արքեպիսկոպոսությունը 1953 թվականի փետրվարի 18-ից մինչև 1970 թվականի մայիսի 21-ը, ճիզվիտների վանական միաբանության անդամ։

Ադրիանուս Ջայասեպուտրա
Ծնվել էմարտի 12, 1894(1894-03-12)
ԾննդավայրՋոկյակարտա, Հոլանդական Օստ Ինդիա, Նիդերլանդների Թագավորություն
Մահացել էհուլիսի 10, 1979(1979-07-10) (85 տարեկան)
Քաղաքացիություն Ինդոնեզիա
ԿրոնՀռոմի Կաթոլիկ եկեղեցի[1]
Մասնագիտությունկաթոլիկ քահանա և կաթոլիկ եպիսկոպոս
Զբաղեցրած պաշտոններRoman Catholic Archbishop of Jakarta?, տիտղոսավոր եպիսկոպոս, տիտղոսակիր արքեպիսկոպոս և առաջնորդական փոխանորդ
 Adrianus Djajasepoetra Վիքիպահեստում

Կենսագրություն

խմբագրել

Ադրիանուս Ջայասեպուտրան ծնվել է 1894 թվականի մարտի 12-ին Ինդոնեզիայում։ Միջնակարգ կրթություն ստանալուց հետո ընդունվել է ճիզվիտների վանական կարգ։ 1928 թվականի օգոստոսի 15-ին ձեռնադրվել է քահանա։

Ճապոնացիների կողմից բանտարկվել է Ցիպինանգի և Սուկամիսկինի բանտերում Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում՝ 1943-1945 թվականներին[2]։

1953 թվականի փետրվարի 18-ին Հռոմի պապ Պիոս XII-ը Ադրիանուս Ջայասեպուտրային նշանակել է Ջակարտայի առաքելական առաջնորդական փոխանորդ և Տրիզիպայի տիտղոսակիր եպիսկոպոս։ 1953 թվականի ապրիլի 23-ին ձեռնադրվել է եպիսկոպոս։

1961 թվականի հունվարի 3-ին Սուրբ Աթոռը առաքելական առաջնորդական փոխանորդությունը փոխեց արքեպիսկոպոսության, և Ադրիանուս Ջայասեպուտրան դարձավ արքեպիսկոպոս։

1961-1965 թվականներին նա մասնակցել է Վատիկանի II տաճարի I, II, III և IV նստաշրջանների աշխատանքներին։

Ադրիանուս Ջայասեպուտրան 76 տարեկանում դիմեց Հռոմի պապին՝ խնդրելով իրեն թոշակի ուղարկել և հրաժարվելով Ջակարտայի արքեպիսկոպոսի պաշտոնից։ 1970 թվականի մայիսի 21-ին Ադրիանուսն անցավ թոշակի, և Սուրբ Աթոռը նրան նշանակեց Վոլզինիայի տիտղոսակիր եպիսկոպոս[3]։

Ադրիանուս Ջայասեպուտրան մահացել է 1979 թվականի հուլիսի 10-ին Ջակարտայում։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Catholic-Hierarchy.orgUSA: 1990.
  2. Subanar, Gregorius Budi (2001). The local church in the light of magisterium teaching on mission : a case in point ; the Archdiocese of Semarang, Indonesia, 1940-1981. Roma: Pontificia università gregoriana. էջ 331. ISBN 8876528962.
  3. «Para Uskup KAJ». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 8-ին. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 7-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել