Ադրբեջանի նախագահին առընթեր Ռազմավարական հետազոտությունների կենտրոն

Ադրբեջանի նախագահին առընթեր Ռազմավարական հետազոտությունների կենտրոն (ադրբ.՝ Azərbaycan Respublikasının Prezidenti yanında Strateji Araşdırmalar Mərkəzi, անգլ.՝ Center for Strategic Studies under the President of Azerbaijan), ադրբեջանական ոչ կառավարական վերլուծական կենտրոն։ Տեղակայված է Բաքվում։ Հիմնադրվել է ԱՀ Նախագահի 2007 թվականի նոյեմբերի 12-ի հրամանով։

Ադրբեջանի նախագահին առընթեր Ռազմավարական հետազոտությունների կենտրոն
Տեսակմտքի կենտրոն
Երկիր Ադրբեջան
Հիմնադրվածնոյեմբերի 12, 2007[1]
Լուծարվածհունվարի 14, 2019
Գլխադասային գրասենյակԲաքու, Ադրբեջան
Պաշտ. լեզու(ներ)ադրբեջաներեն
Գլխավոր քարտուղարQ12839691?
Կայքsam.az/en

Վարչություններ խմբագրել

Ներքին քաղաքականության վերլուծության վարչություն խմբագրել

Վարչությունը իրականացնում է գիտական և հայեցակարգային հետազոտություններ պետության ներքաղաքական ուղղության, դրա իրականացման մեխանիզմենրի, գոյություն ունեցող խնդիրների և դրանք լուծելու հնարավոր տարբերակների մասով։ Իրականացվում են գիտական հետազոտություններ Ադրբեջանական Հանրապետության սոցիալական շահերի որոշման, ապահովման և պաշտպանության համար, իրականացվում են պետության ներսում կատարվող և կատարվելիք հիմնարար բարեփոխումների կարևոր ասպեկտները, հետազոտվում է ներքին քաղաքական ուժերի վարքագծերը և դրանց ազդեցությունը ներպետական զարգացումներին։

Արտաքին քաղաքականության վերլուծության վարչություն խմբագրել

Վարչությունը զբաղվում է միջազգային հարաբերությունների համակարգում տեղի ունեցող հիմնարար փոփոխությունների հետազոտությամբ, հայտնաբերելով տարածաշրջանային և գլոբալ քաղաքական տենդենցները և դրանց հնարավոր ազդեցությունը Ադրբեջանական Հանրապետությնա վրա։ Վարչությունը զբաղվում է նաև պետության արտաքին քաղաքականության, դրա իրականացման մեխանիզմների և գոյություն ունեցող խնդիրների գիտատեսական հետազոտություններով։

Տնտեսական վերլուծության և գլոբալ հարցերի վարչություն խմբագրել

Այս վարչության հիմնական նպատակն է հետևել ադրբեջանական և համաշխարհային տնտեսության տենդենցներին, հետազոտել և վերլուծել այն, տրամադրելով անհրաժեշտ խորհրդակցությունը։ Վարչության գիտահետազոտական գործունեությունը իրականացվում է մի քանի ուղղություններով՝ Ադրբեջանում և աշխարհում տնտեսական գործընթացնքների դիտարկում և վերլուծություն, պետության և աշխարհի զարգացմանն օժանդակող գործոնները[2][3]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. http://e-qanun.az/files/framework/data/14/f_14155.htm
  2. «Monthly IPRI Newsletter Vol. 1, No. 10» (PDF).
  3. «Departments». Center for Strategic Studies under the President of the Republic of Azerbaijan. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մարտի 30-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 29-ին.

Արտաքին հղումներ խմբագրել