Ադրբեջանի բժշկության թանգարան
Ադրբեջանի բժշկության թանգարան (ադրբ.՝ Azərbaycan Tibb Muzeyi), Ադրբեջանի բժշկական թանգարան։ Հիմնադրվել է 1984 թվականին և գտնվում է Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում։ Թանգարանը պաշտոնապես գործում է 1986 թվականի հունվարի 29-ից[2]։
Ադրբեջանի բժշկության թանգարան | |
---|---|
![]() | |
Տեսակ | թանգարան |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | Բաքու |
Վայր | Բաքու |
Ժանր | բժշկական |
Հասցե | փողոց Նաջաֆկուլի Ռաֆիև[1] |
Հիմնադրված է | 1984 |
![]() | |
![]() |
Թանգարանի մասինԽմբագրել
Թանգարանը գտնվում է Բաքվի Նաջաֆկուլի Ռաֆիև փողոցում։ 1996 թվականին թանգարանը գրանցվել է Ադրբեջանի մշակույթի նախարարության մասնավոր թանգարանների ցուցակում։ Թանգարանի նպատակն է նաև հավաքել, պահպանել, ցուցադրել և սերունդներին փոխանցել Ադրբեջանիի բժշկական մշակութային ժառանգությունը հանդիսացող նյութական և հոգևոր արժեքները[3]։
ՑուցադրությունԽմբագրել
Թանգարանի հավաքածուն կազմված է մոտ 24 000 նմուշից, որոնց թվում են բժշկության մեջ օգտագործվող տարատեսակ հնագույն սարքեր, հայտնի բժիշկների լուսանկարներ, շատ տարվա պատմություն ունեցող գանգեր և ոսկրեր, հազարամյակներ առաջ օգտագործվող սափորներ, հին բժշկական գրքեր և բժշկության պատմությունը լուսաբանող շատ այլ նյութեր[4]։ Թանգարանը ունի 6 դահլիճ։ Առաջին դահլիճում ցուցադրվում է XII դարի արևելքի ամենամեծ գիտնականներից մեկի՝ Աբու Ալի իբն Սինայի կիսանդրին և նրա «Բժշկական գիտության մասին» գրքի նկարը։ Այս դահլիճում առանձնանում է նաև Հիպոկրատի կիսանդրին, որը գիտական բժշկության հիմքն է։ Երկրորդ դահլիճում ցուցադրվում է միջնադարյան վիրաբուժական գործիքներ, XIII-XIX դդ. Ադրբեջանցի բժիշկների պատկերները։ Երրորդ դահլիճում ցուցադրվում են 20-րդ դարի սկզբին պատկանող բժշկական նյութերը։ Չորրորդ դահլիճում կա Ադրբեջանի ժողովրդավարական հանրապետության ժամանակի բժշկական ցուցահանդես։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ Азербайджанский медицинский музей
- ↑ Музей медицины Азербайджана
- ↑ «Ադրբեջանի բժշկական համալսարան»։ Արխիվացված է օրիգինալից 2018-06-11-ին։ Վերցված է 2018-06-25
- ↑ Ադրբեջանի բժշկության թանգարան