Ադրբեջանը քաղաքակրթությունից դուրս (գիրք)

«Ադրբեջանը քաղաքակրթությունից դուրս» (անգլ.՝ Azerbaijan out of civilization, ռուս.՝ Азербайджан вне цивилизации), Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի կողմից 2017 թվականին հրատարակված գիրք։ Այն հեղինակել է հուշարձանագետ, պատմաբան, բանահավաք, Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի երևանյան գրասենյակի ղեկավար Սամվել Կարապետյանը։ Տպագրվել է եռալեզու տարբերակով՝ հայերեն, անգլերեն և ռուսերեն։ Աշխատությունը նվիրվել է Արցախը ադրբեջանական տիրապետությունից ազատագրելու և այնտեղ հայկական պետականության վերականգնման 25-ամյակին (1991-2016 թվականներ), ինչպես նաև հայոց պատմության այդ էջը կերտողներին։ Գրքում ներկայացված են մանրամասն տեղեկություններ, թե ինչպես է ժամանակակից Ադրբեջանի տարածքում Ադրբեջանի զինված ուժերի կիրառմամբ Ադրբեջանը 1990-ական թվականներից սկսած երկու տասնամյակի ընթացքում ոչնչացրել հայկական հուշարձանները։ Ներկայացված են նաև բովանդակությանն առնչվող պատմական և ժամանակակից արժեքավոր լուսանկարներ, գծապատկերներ, քարտեզներ[1][2]

Ադրբեջանը քաղաքակրթությունից դուրս
ՀեղինակՍամվել Կարապետյան
Տեսակգիրք
Բնօրինակ լեզուՀայերեն
ԼեզուԱնգլերեն, ռուսերեն
Էջեր172
ԵրկիրՀայաստան Հայաստան
Հրատարակման վայրԵրևան
ՀրատարակիչՀայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամ
Հրատարակման տարեթիվ2017 թվական
ԳՄՍՀISBN 978-9939-843-31-5
ՀՏԴԿ 294
ԳՄԴ71
Թվային տարբերակraa-am.com/Adrbejan_durs/Adrbejan_durs_poqr.pdf

«Ադրբեջանը քաղաքակրթությունից դուրս» գրքի հրատարակմանը աջակցել են Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեի և «Մոն-Արխ» ընկերությունը[1][2]։

Տես նաևԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել