Ադրբեջանական թղթադրամների տպագրության հետ կապված սկանդալ

Ադրբեջանական թղթադրամների տպագրության հետ կապված սկանդալ, ավստրիական Oesterreichische Banknoten-und Sicherheitsdruck ընկերության և Ադրբեջանի Կենտրոնական բանկի միջև կաշառք տալու պատմություն, որը լայն տարածում է ստացել Ավստրիայում 2014 թվականին և որի արդյունքում ավստրիական մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ կանգնեցին դատարանի առաջ։

Ադրբեջանի ԿԲ մրցույթ խմբագրել

 

2004 թվականին Ադրբեջանի Կենտրոնական բանկը հայտարարում է մրցույթ, որի շրջանակներում պետք է իրականացվեր երկրի պետական արտարժույթի վերաձևավորումը ու տպագրությունը։ Մրցույթին մասնակցելու բանակցություններ վարելու նպատակով Բաքու է մեկնում «Oesterreichische Banknoten-und Sicherheitsdruck» ընկերության առևտրի գծով մասնագետ Ռալուկա Տանասեսկուն։ Ընկերությունը հանդիսանում է Ավստրիայի Կենտրոնական բանկի կից կազմակերպությունը, որը իրականացնում է Ավստրիայի ու մի շարք այլ երկրների թղթադրամների տպագրությունը։

Ինչպես իր վկայություններում նշել է Տանասեսկուն՝ տեղում Ադրբեջանի Կենտրոնական բանկի ներկայացուցիչները նրա առաջ դնում են պայման, որի արդյունքում պայմանագիրը կկնքվի իրենց ընկերության հետ, համաձայն որի՝ ավստրիական ընկերությունը պետք է ավելացներ վերջնական գումարը 20 տոկոսով, որն այնուհետև պետք է հետ փոխանցվեր Ադրբեջան։ Տնօրինության հետ խորհրդակցելուց հետո Տանասեսկուն տալիս է իրենց համաձայնությունը։ Բանկային աշխատակիցները Բաքվում պետք է այդ գումարներով վճարեին իրենց կաշառքները[1]։

Գործարք ու կաշառքի վճարում խմբագրել

2005 թվականի դեկտեմբերին «Oesterreichische Banknoten-und Sicherheitsdruck» ընկերությունը ավարտել է թղթադրամների տպագրությունը, տեղափոխում դրանք 38 տոննա կշռով բեռնատարներով Բրատիսլավա, որտեղից էլ ինքնաթիռներով Ադրբեջան[1]։

Այնուհետև տպագրող ընկերությունը փոխանցել է մի շարք օֆշորային ընկերությունների 19 միլիոն դոլար՝ որպես կաշառք Ադրբեջանի Կենտրոնական բանկին[2]։

Քրեական գործ խմբագրել

Կաշառքի փաստը հայտնաբերվել է աուդիտ իրականացնող ընկերության կողմից, որը հայտնաբերել է զգալի ծավալներով գումարների փոխանցում դեպի Ադրբեջան։ Հայտնաբերված փաստերը փոխանցվել են իրավապահ մարմիններին[1]

Քրեական գործի շրջանակներում բացահայտվել է Ադրբեջանի Կենտրոնական բանկի նախագահ Էլման Ռուստամովին ու Սիրիայի Կենտրոնական բանկի նախագահ Ադիբ Մայալեհին կաշառքի փոխանցման փաստերը։ Սիրիայի ԿԲ կաշառքը փոխանցվել է Սիրիայի համար թղթադրամներ տպագրելու համար, սակայն այդ գործարքը այդպես էլ չի ավարտվել՝ Սիրիական ճգնաժամի մեկնարկի պատճառով[1]։

Մեղադրյալներ խմբագրել

Քրեական գործի շրջանակներում 9 պաշտոնյայի ներկայացվել է մեղադրանք կաշառակերության փաստով, որոնցից 7-ին մեղադրանքներ է ներկայացրել Վիեննայի քրեական դատարանը, այդ թվում «Oesterreichische Banknoten-und Sicherheitsdruck» ընկերության արդեն նախկին նախագահ Վոլֆգանգ Դուչատզեքին, ինչպես նաև ընկերության մյուս բոլոր ղեկավարներին։

2014 թվականի մարտի 5-ին տեղի ունեցած դատական լսման ժամանակ Դուչատզեքը հայտարարել է, թե տեղյակ չի եղել իր ենթակաների կողմից կաշառքների վճարման փաստին։ Դատական նիստի արդյունքում նա ճանաչվել է անմեղ։

Նրա օգնականներին ներկայացված մեղադրանքների արդյունքում նրանց սպառնում էր մինչև 10 տարի ազատազրկում[2]։

Ադրբեջանի արձագանք խմբագրել

Ադրբեջանի Կենտրոնական բանկի նախագահ Էլման Ռուստամովը որևէ կերպ չի արձագանքել իր հասցեին հնչող մեղադրանքներին։ Լռում են նաև մի շարք այլ ադրբեջանցի պաշտոնյաներ, որոնց հետ փորձել են կապվել Bloomberg աշխատակիցները[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Austrian currency scandal shines light on the enigmatic industry of money printing
  2. 2,0 2,1 «Ex-Austrian central banker on trial for bribery». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ փետրվարի 18-ին. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 16-ին.