Ադո Գրիգորի Ադոյան (սեպտեմբերի 1, 1905(1905-09-01)[1], Խորգոմ, Արտամետ, Վանի վիլայեթ, Օսմանյան կայսրություն[1] - 1986, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ խորհրդային լրագրող, հասարակական գործիչ։ Հայկական ԽՍՀ մշակույթի վաստակավոր գործիչ (1967)։

Ադո Ադոյան
Ծնվել էսեպտեմբերի 1, 1905(1905-09-01)[1]
ԾննդավայրԽորգոմ, Արտամետ, Վանի վիլայեթ, Օսմանյան կայսրություն[1]
Մահացել է1986
Մահվան վայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Օսմանյան կայսրություն և  ԽՍՀՄ
Ազգությունհայ
ԿրթությունՄոսկվայի կարմիր պրոֆեսուրայի ինստիտուտ (1936)[1]
Մասնագիտությունլրագրող և հասարակական գործիչ
ԱշխատավայրԼենինյան ուղիով[1]
Զբաղեցրած պաշտոններպառլամենտի անդամ
ԿուսակցությունԽՄԿԿ
Պարգևներ և
մրցանակներ

Կենսագրություն խմբագրել

Ադո Ադոյանը ծնվել է 1905 թվականի սեպտեմբերի 1-ին, Արևմտյան Հայաստանի Հայոց ձոր գավառի Խորգոմ գյուղում։ Ավարտել է Անդրկովկասյան կոմունիստական համալսարանը (1929)։ 1935-1936 թվականին սովորել է Համաշխարհային տնտեսության և համաշխարհային քաղաքականության կարմիր պրոֆեսուրայի ինստիտուտում (Մոսկվա)։ 1929-1934 թվականներին վարել է կուսակցական պատասխանատու պաշտոններ Ղափանում, Գորիսում, ՀԿ(բ) կ Կենտկոմում։ 1937-1939 թթ., ստալինյան բռնաճնշումների օրերին, բանտարկվել ու կտտանքների է ենթարկվել։ Այնուհետև աքսորվել է կենտրոնացման ճամբար։

1956 թվականից ՀԿԿ Կենտկոմի «Պարտիական կյանք», 1957-1985 թթ.՝ «Լենինյան ուղիով» տեսական-քաղաքական ամսագրի խմբագիրն էր։ Եղել է Հայկական ԽՍՀ V, VI և VII գումարումների Գերագույն խորհրդի դեպուտատ։ Տպագրել է բարոյագիտական, քաղաքի, սոցիոլոգիական, հայագիտական հոդվածներ և «Սիրո և ընտանիքի էվոլյուցիան» գիրքը (հատորներ 1-2, 1967-1972)[2]։ ԽՄԿԿ անդամ 1927 թվականից։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. ԽուդավերդյանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
  2. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.
 Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ադո Ադոյան» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 76