Ադոլֆ Ռուդնիցկի
Ադոլֆ Ռուդնիցկի (լեհ.՝ Adolf Rudnicki, փետրվարի 19, 1912 կամ հունվարի 22, 1909, Վարշավա, Ռուսական կայսրություն և Żabno, Tarnów County, Lesser Poland Voivodeship, Լեհաստան - նոյեմբերի 14, 1990[1][2], Վարշավա, Լեհաստան), հրեական ծագումով լեհ գրող, արձակագիր, հրապարակախոս։ Հայտնի է Հոլոքոստի և Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Լեհաստանում հրեական դիմադրության մասին իր ստեղծագործություններով։
Ադոլֆ Ռուդնիցկի | |
---|---|
Ծննդյան անուն | լեհ.՝ Aron Hirschhorn |
Ծնվել է | փետրվարի 19, 1912 կամ հունվարի 22, 1909 |
Ծննդավայր | Վարշավա, Ռուսական կայսրություն կամ Żabno, Tarnów County, Lesser Poland Voivodeship, Լեհաստան |
Վախճանվել է | նոյեմբերի 14, 1990[1][2] |
Վախճանի վայր | Վարշավա, Լեհաստան |
Գերեզման | Պովոնզկի ռազմական գերեզմանատուն |
Մասնագիտություն | գրող |
Լեզու | լեհերեն |
Ազգություն | հրեա |
Քաղաքացիություն | ![]() |
Ադոլֆ Ռուդնիցկի Վիքիքաղվածքում |
ՊատմությունԽմբագրել
Ադոլֆ Ռուդնիցկին ծնվել է Ժաբնոյում։ 1931 թվականին ավարտել է Վարշավայի առևտրի դպրոցը, այնուհետև աշխատել է բանկում։ 1944 թվականին դարձել է Լեհաստանի աշխատավորական կուսակցության անդամ[3]:
Գրական գործունեությունն սկսել է 1930-ական թվականներին՝ դեմոկրատական մամուլում հանդես գալով լեհ արհեստավորների կյանքից վերցրած պատմվածքներով։ Ադոլֆ Ռուդնիցկին լայն համբավ է ձեռք բերել «Առնետները» և «Զինվորներ» (1933) վիպակների լույս ընծայվելուց հետո։ «Զինվորներ» վիպակում Ռուդնիցկին վառ նկարագրել է լեհական զորանոցային կյանքը Պիսուդսկու դիկտատուրայի ժամանակաշրջանում՝ մերկացնելով լեհական ռազմամոլներին բուրժուական նացիոնալիզմը և ազգային փոքրամասնությունների ծանր վիճակը բանակում[4]:
ՊարգևներԽմբագրել
- 2-րդ աստիճանի պետական մրցանակ, 1955 թ.
- Պետական մրցանակ, 1966 թ.
- Լեհաստանի մշակույթի նախարարության մրցանակ, 1987 թ.
ԵրկերԽմբագրել
- Szczury (1932)
- Żołnierze (1933)
- Niekochana (1937)
- Doświadczenia (1939); wydane łącznie z Żołnierzami jako Profile i drobiazgi żołnierskie (1946)
- Pałeczka, czyli Każdemu to na czym mu mniej zależy (1950)
- Żywe i martwe morze (1952)
- Narzeczony Beaty (1961)
- Kupiec łódzki (1963)
- Pył miłosny (1964)
- Sto lat temu umarł Dostojewski (1984)
- Krakowskie Przedmieście pełne deserów (1986)
ԳրականությունԽմբագրել
- Lesław Marian Bartelski: Polscy pisarze współcześni, 1939-1991: Leksykon. Warszawa: Wydawnictwo Naukowe PWN, 1995. ISBN 83-01-11593-9.
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 Bibliothèque nationale de France идентификатор BNF (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 Gran Enciclopèdia Catalana (կատ.) — Grup Enciclopèdia Catalana, 1968.
- ↑ Биография на Рудницки на сайта culture.pl (посетен на 15.02.2015 г.)
- ↑ Լեհական նովելներ, Հայպետհրատ, Երևան, 1955