Ադոլիոս (ծ. թ. անհայտ - 543), VI դարի բյուզանդական հայազգի ռազմական գործիչ, Հայոց իշխան Ակակիոսի որդին։

Ադոլիոս
անհայտ[1] - 543[1]
Մահվան վայրՀայկական մարզպանություն, Սասանյան Պարսկաստան
Քաղաքացիություն Բյուզանդական կայսրություն

Մասնակցել է հայերի 536 թվականի ապստամբության ճնշմանը։ Հետագայում Հուստինիանոս Ա-ի արքունիքում դարձել է սիլենտիարիոս (բարձրաստիճան պաշտոնյա)։ Հայկական զորքի գլուխն անցած մասնակցել է Բելիսարիոսի մղած կռիվներին՝ ընդդեմ Խոսրով Անուշիրվանի։ Պարտություն կրելով Ծաղկոտն գավառի Անգղ գյուղում՝ փախել է և ճանապարհին սպանվել։

Ծանոթագրություններ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 76