Ակակիուս (հուն․՝ Ἀκάκιος), հայազգի հռոմեական պրոկոնսուլ Առաջին Հայքում (լատին․՝ Armenia Prima) մոտ 536-539 թվականներին Հուստինիանոս I կայսեր օրոք։ Կենսագրության հիմնական աղբյուրը Պրոկոպիոս Կեսարացին է[1]։

Ակակիուս
Արևելահռոմեական կայսրության պրոկոնսուլ
536 թ. - 539 թ.
 
Ազգություն Հայ
Դավանանք Քրիստոնյա
Վախճանի օր 530-ականներ
Քաղաքացիություն  Բյուզանդական կայսրություն
Զավակներ Ադոլիուս

Կենսագրություն խմբագրել

Վաղ շրջան խմբագրել

Պրոկոպիոս Կեսարացին Ակակիուսին և նրա տղա Ադոլիուսին համարում է հայ[1]

  Ադոլիուսը, Ակակիուսի տղան... Այս Ադոլիուսը հայ էր ծնունդով" (անգլ.՝ Adolius, the son of Acacius ... This Adolius was an Armenian by birth)
- Պրոկոպիոս Կեսարացի[2]
 

Ակակիուսի առաջին անգամ հիշատակվում է, երբ դավաճանության մեջ մեղադրեց իր ընկեր Համազասպին։ Շուտով Հուստինիանոսի կարգադրանքով Ակակիուսը սպանեց վերջինիս[1]։

Առաջին Հայքի ղեկավար խմբագրել

536 թվականի մարտի 18-ին, Հուստինիանոսի նոր օրենքների համաձայն տեղի ունեցավ Հռոմեական Հայաստանի վարչական բաժանման փոփոխություն։ Հավանաբար Ակակիուսն արդեն Ներքին Հայքի կառավարիչն էր և ենթադրվում է, որ նա կրել է Արմենիա Մագնայի (Ներքին Հայք) կոնսուլարիս տիտղոսը։ Համաձայն նոր օրենքների Ակակիուսը դարձավ Առաջին Հայքի ղեկավար և ստացավ պրոկոնսուլի տիտղոս։ 536 թվականին Ակակիուսը պաշտոնական փաստաթղթի լատիներեն տարբերակում նշվում է որպես Առաջին Հայքի պրոկոնսուլ, իսկ հունական տարբերակում Հայաստանի անտիպաթոս (հուն․՝ ἀνθύπατος ΄Αρμενίας)։ Այս օրենքները հիմանականում ուղղված էին խարխլելու հայ ազնվականության դիրքերը Հռոմեական Հայաստանում և հայ ժողովրդի մետ մեծացրին հակակրանքը դեպի Արևելահռոմեական կայսրությունը։

Մահ խմբագրել

Իր դաժանության և ագահության համար Ակակիուսը սիրված չէր նահանգի հայ բնակչության կողմից։ Շուտով կայսրության հայաբնակն տարածքներում սկսվեց հայկական ապստամբություն, որի ընթացքում Ակակիուսը սպանվեց 538 կամ 539 թվականներին։ Ըստ Պրոկոպիոսի նրանց սպանեց հայ ազնվական Արտավանը։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Մարտինդալ, Ջոնաս և Մորիս (1992), էջ. 8-9
  2. Պրոկոպիոս, Պատերազմների պատմություն, գիրք 2, գլուխ 21

Աղբյուրներ խմբագրել

  • Մարտինդալ, Ջոն Ռ.; Ջոնաս, Ա. Հ. Մ.; Մորիս, Ջոն (1992), Ուշ Հռոմեական կայսրության պրոսոպոգրաֆիան. հատոր 3 մ.թ. 527–641 թթ, Cambridge University Press, ISBN 0-521-20160-8
  • Պրոկոպիոս Կեսարացի; Դյուինգ, Հենրի Բրոնսոն (1914), Պատերազմների պատմություն, հատոր 1, գրքերր I-II, Cambridge University Press, ISBN 0-674-99054-4