Ադամ Մորիսոն
Ադամ Ջոն Մորիսոն (անգլ.՝ Adam John Morrison, հուլիսի 19, 1984, Glendive, Մոնտանա), ամերիկացի նախկին բասկետբոլիստ։ Մասնագիտական կարիերայի ընթացքում հանդես է եկել Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) «Շառլոթ Բոբքեթս», «Լոս Անջելես Լեյքերս», ինչպես նաև՝ Սերբիայի բասկետբոլի բարձրագույն առաջնության «Կարմիր աստղ Բելգրադ» և Թուրքիայի սուպեր լիգայի «Բեշիկթաշ» ակումբներում, որպես թեթև հարձակվող։
![]() Adam Morrison | |||||
![]() | |||||
Դիրքը | Թեթև հարձակվող | ||||
---|---|---|---|---|---|
Համար | № 35, 6, 33 | ||||
Ի ծնե տրված անունը | Ադամ Ջոն Մորիսոն Adam John Morrison | ||||
Ծննդյան ամսաթիվ | հուլիսի 19, 1984 (38 տարեկան) | ||||
Ծննդավայր | ![]() | ||||
Ազգություն | ![]() | ||||
Հասակ | 2,03 մ | ||||
Քաշ | 93 կգ | ||||
Դպրոց | Միդի ավագ դպրոց (Սպոքեյն, Վաշինգտոն) | ||||
համալսարան | Գոնզագա (2003–2006) | ||||
Դրաֆթի տարի | 2006 / ռաունդ՝ 1 / ընտր.՝ 3-րդ | ||||
Դրաֆթ ակումբ | Շառլոթ Բոբքեթս | ||||
Կարիերայի պատմություն
| |||||
![]() ![]() ![]() ![]() | |||||
Մրցանակներ
| |||||
| |||||
|
Դպրոցական կարիերան Մորիսոնն անցկացրել է Սպոքեյնի (Վաշինգտոն նահանգ) «Միդ» ավագ դպրոցում։ Չնայած 1-ին տիպի շաքարային դիաբետի առկայությանը, ունեցել է հաջող դպրոցական կարիերա՝ ավարտական տարում դառնալով բազմաթիվ միավորային ռեկորդների հեղինակ և դպրոցական թիմի կազմում հասնելով մինչև նահանգի եզրափակիչ։
Ուսանողական առաջնության շրջանակներում, 2003-2006 թվականներին ներկայացրել է Գոնզագայի համալսարանը։ 2005–06 մշրցաշրջանի դրությամբ որակավորվել է որպես «լավագույն համալսարանայի բասկետբոլիստ»։
Ընտրվել է NBA-ի 2006 թվականի դրաֆթի առաջին ռաունդի 3-րդ ընտրությամբ՝ «Շառլոթ Բոբքեթսի» կողմից։ Մորիսոնի ընտրությունն ակումբի նախագահ Մայքլ Ջորդանի որոշումն էր։ Այնուամենայնիվ Մորիսոնը չի կարողանում արդարացնել սպասելիքները և բարձր խաղ ցուցաբերել մասնագիտական մակարդակում։ Մեկնարկային մրցաշրջանում ունեցել է ընդամենը 37 % նետման արդյունավետություն։ Ձախ ծնկի վնասվածքի պատճառով 2009 թվականին Մորիսոնը փոխանակման արդյունքում տեղ է գտել «Լոս Անջելես Լեյքերսում»։
«Լեյքերսի» կազմում 2009 և 2010 թվականներին հաղթել է NBA-ի առաջնությունը՝ չնայած փլեյ-օֆֆերի ժամանակ ունենալով խիստ սահմանափակ խաղաժամանակ։
ԾանոթագրություններԽմբագրել
Արտաքին հղումներԽմբագրել
- Էջը NBA.com կայքում
- Էջը Բասկետբոլ-ռեֆերենսում Archived 2009-04-16 at the Wayback Machine.