Ագրեգատային հաստոց, բազմաիլային մետաղահատ հաստոց՝ նորմալացված հանգույցներից կազմված և անհատական հաղորդակներ ունեցող ուժային գլխիկներով, որոնք կատարում են իրենց վրա տեղակայված մետաղահատ գործիքների (գայլիկոնների, կտրիչների, ֆրեզների և այլն) պտտումն ու մատուցումը։

Միևնույն ուժային գլխիկներով կարելի է կառուցել տարբեր տիպի ու հատուկ նշանակության ագրեգատային հաստոցներ։

Տեսակներ խմբագրել

ԽՍՀՄ-ում ընդունված են փոքր (ուժային գլխիկների հզորությունը 0,5-3 կվտ), միջին ու խոշոր (ուժային գլխիկների հզորությունը՝ 3,0-28 կվտ) ագրեգատային հաստոցներ։ Խոշոր ագրեգատային հաստոցները պատրաստվում են նաև նորմալացված հորիզոնական և ուղղաձիգ հենոցներով, սյուներով, պտտվող սեղաններով, թմբուկներով և այլն։ Որպես կանոն, իրն անշարժ ամրացվում է հաստոցի սեղանին տեղակայված հարմարանքում և մշակվում մեկ կամ մի քանի կողմերից։

Խոշոր ագրեգատային հաստոցի գործիքը մատուցվում է ուժային գլխիկի՝ ուղղորդիչներին տեղակայված իրանի տեղաշարժմամբ, իսկ փոքր ուժային գլխիկների դեպքում՝ անշարժ իրանի նկատմամբ իլի տեղաշարժմամբ։ Ուժային գլխիկները կարող են աշխատել միաժամանակ (միադիրք ագրեգատային հաստոցի) և հաջորդաբար (բազմադիրք ագրեգատային հաստոց)։

Սրանք կենտրոնացնում են ավելի մեծ քանակությամբ գործողություններ։ Ագրեգատային հաստոցներից հավաքվում են ավտոմատ գծեր։ Ունեն բարձր արտադրողականություն, էժան են, նախագծման ու պատրաստման համար կարճ ժամանակ են պահանջում, հեշտ են ենթարկվում վերակառուցման։

Կիրառում խմբագրել

Օգտագործվում են մասսայական և խոշոր սերիական արտադրություններում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 57