Ագռավավանք
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ագռավավանք (այլ կիրառումներ)
Ագռավավանք, Ղառղառավանք, վանք Հայաստանի Կոտայքի մարզում, Եղվարդ քաղաքի մոտ, Արայի լեռան հյուսիսարևելյան լանջին[1][2]։
Ագռավավանք | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Տեսակ | վանք և ավերակներ |
Երկիր | Հայաստան |
Տեղագրություն | Կոտայքի մարզ |
Դավանանք | Հայ Առաքելական Եկեղեցի |
Թեմ | Կոտայքի թեմ |
Ավանդություն
խմբագրելՄի անգամ ուխտավորներն այստեղ մատաղ են պատրաստում մեծ կաթսայի մեջ։ Օձը թունավորում է մատաղը։ Այդ բանը տեսնում է մի ագռավ և աշխատում է թույլ չտալ ուխտավորին ուտելու մատաղը։ Ուխտավորները գլխի չեն ընկնում, և ագռավը ստիպված իրեն նետում է եռացող կաթսայի մեջ։ Թափում են մատաղը և նոր միայն տեսնում օձին։ Այդ օրվանից անձնազոհ ագռավի հիշատակին վանքը կոչվում է Ագռավավանք՝ Ղառղառավանք[3][4][5][6]։
Պատմություն
խմբագրելՎանքի եկեղեցին կառուցել է տվել Գրիգոր Ա Մամիկոնյանը VII դարում։ Համալիրի հյուսիսային կողմում կա գերեզմանոց XIII-XIV դարերի խաչքարերով և տապանաքարերով։ Ըստ ավանդության՝ ուխտավորների կերակուրն օձը թունավորում է, մի ագռավ, նկատելով այդ, իրեն նետում է կերակրի կաթսան, որպեսզի ուխտավորները չուտեն թունավորված ճաշը։ Դրանից էլ վանքը ստացել է իր անունը։ Այժմ գտնվում է ավերված վիճակում[1]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Ստեփան Մելիք-Բախշյան, Հայոց պաշտամունքային վայրեր, Երևան, «ԵՊՀ հրատարակչություն», 2009 — 5, էջեր 5 — 432 + 10 էջ ներդիր էջ. — 500 հատ։
- ↑ Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 1 [Ա-Գ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի համալսարանի հրատարակչություն», 1986, էջ 25 — 992 էջ։
- ↑ Արամ Ղանալանյան (1969). Ավանդապատում. Երևան: Հայկական ՍՍՀ ԳԱԱ Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտ.
- ↑ Մովսես Խորենացի. Պատմութիւն Հայոց. էջեր Գիրք Ա, Գլուխ Ի.
- ↑ Մանուկ Աբեղյան (1899). Հայ ժողովրդական առասպելները Մովսես Խորենացու Հայոց պատմության մեջ. Վաղարշապատ.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link) - ↑ Г. Халатьянц (1896). Армянский эпос в Истории Армении Моисея Хоренского. Москва.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link)