Ագռավախաչ, լեռ Մեծ Հայքի Սյունիք աշխարհի Աղահեջք գավառում, Ծիծեռնավանքի մոտ[1]։

Ագռավախաչ
Տեսակլեռ
Երկիր Հայաստան և  Արցախ
Վարչատարածքային միավորՍյունիքի մարզ և Քաշաթաղի շրջան

Ծիծեռնավանքը կառուցող բանվորներին կերակուր եփելու համար մի մեծ կաթսա են տանում մոտակա գետը և ջրով լեցնելով դնում են կրակի վրա։ Ջրի հետ մի օձ է ընկնում կաթսայի մեջ և մնում աննկատելի։ Երբ գալիս է ճաշելու ժամը, մի ագռավ կռկռալով սկսում է պտտվել կաթսայի վրա։ Բանվորները ուշադրություն չեն դարձնում և նստում են ճաշի։ Հանկարծ ագռավը ծղրտալով նետվում է կաթսայի մեջ։ Պղծված համարելով կերակուրը, բանվորները թափում են այն։ Մեծ է լինում նրանց զարմանքն ու հիացումը, երբ կերակրի մեջ նկատում են օձի մարմնի մասերը։ Նրանք երախտագիտությամբ պատանքում են ագռավի մարմինը և հանդեսով թաղում վանքի արևմտյան պատի մոտ, վրան էլ խաչի նման մի մեծ քար կանգնեցնում, որը կոչվում է Ագռավախաչ[2][3][4][5]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 1 [Ա-Գ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 1986, էջ 25 — 992 էջ։
  2. Արամ Ղանալանյան (1969). Ավանդապատում. Երևան: Հայկական ՍՍՀ ԳԱԱ Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտ.
  3. Մովսես Խորենացի. Պատմութիւն Հայոց. էջեր Գիրք Ա, Գլուխ Ի.
  4. Մանուկ Աբեղյան (1899). Հայ ժողովրդական առասպելները Մովսես Խորենացու Հայոց պատմության մեջ. Վաղարշապատ.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  5. Г. Халатьянц (1896). Армянский эпос в Истории Армении Моисея Хоренского. Москва.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)