Ագուլիսի գավառ

գավառ Հայկական մարզում

Ագուլիսի գավառ (նաև՝ Վերին Ագուլիսի գավառ), գավառ (մահալ) Հայկական մարզի Օրդուբադի օկրուգում։ Տարածվում էր Ագուլիս գետի հովտում[1]։

Picto infobox map.png
Ագուլիսի գավառ
ԵրկիրՌուսական կայսրություն Ռուսական կայսրություն
Կարգավիճակվարչատարածքային միավոր
Մտնում էՀայկական մարզ
ՎարչկենտրոնՎերին Ագուլիս
Բնակչություն (1832)1886
Ազգային կազմհայեր
Հիմնադրված է1828 թ.
Պատմական շրջան(ներ)Գողթն
ՆախորդԱգուլիսի գավառակ

ՊատմությունԽմբագրել

Ագուլիսի գավառը իր տարածքով համապատասխանում էր Մեծ Հայքի Սյունիք աշխարհի Գողթն գավառի հիմնական մասին[1]։

ԲնակչությունԽմբագրել

1829-1832 թվականներին գավառն ուներ 1886 բնակիչ՝ մեծ մասը հայեր[1]։

ՏնտեսությունԽմբագրել

Բնակիչները զբաղվում էին երկրագործությամբ, այգեգործությամբ, անասնապահությամբ, առևտրով և, մասամբ արհեստներով[1]։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 1 [Դ-Կ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 1986, էջ 27 — 1008 էջ։