Ագնի (ռուս.՝ Агни́ ), կրակի, տան, զոհաբերության հնդկական Աստված։ Երկրային աստվածներից գլխավորը, որի հիմնական գործառույթը աստվածների և մարդկանց միջև միջնորդությունն է։ Ագնիի օրհներգը, որով սկսվում է Ռիգվեդան, գովաբանում է Ագնիին՝ որպես միջնորդ աստված և մարդկանց մեջ որպես անմահ հյուրի, մեծահոգի բարեխոս և պաշտպան մարդկանց դևերից, աղքատությունից և սովից։ Արդեն Ռիգվեդայում նա ներկայացված է մարդկային հատկանիշներով՝ Ագնի-խոհարար և քահանա, ով կատարում է ծիսակատարություն։ Ագնին Ռիգվեդայում ներկայացված է որպես զոհաբերություն ստացող, ինչպես նաև, ով զոհաբերություն է մատուցում այլ դևերին։ կրոնական-էպիկական ստեղծագործությունները՝ Պուրաններ և Մահաբհարաթա, ավելի են մարդեղենացնում Ագնիին։ Ավելի ուշ նրա ազդեցությունը նվազում է. այն դառնում է հարավ-արևելքում տիրող ութ աստվածներից մեկը։ Նկարներում Ագնին պատկերված է երեք ոտքերով, երկգլխանի տղամարդ է՝ վեց աչքերով, չորս եղջյուրներով, կարմիր հագուստով։ Դրոշը կրակոտ է, իսկ նրան ուղեցկում է կենդանի՝ գառի տեսքով։ Այդ մարդակերպությունը կարևոր դեր ունի դիցաբանության մեջ։ Ծիսակատարություններում Ագնին հանդես է գալիս կրակի տեսքով։

Ագնի

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Jeaneane D. Fowler (1997). Hinduism: Beliefs and Practices. Sussex Academic Press. էջ 71. ISBN 978-1-898723-60-8.