Ագնես Հազբենդ
Ագնես Հազբենդ (անգլ.՝ Agnes Husband, մայիսի 20, 1852, Tayport, Ferry Port on Craig, Ֆայֆ, Շոտլանդիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն - ապրիլի 30, 1929)[1], սուֆրաժիստուհի, Դանդիի առաջին կին խորհրդատուներից[2]։ 74 տարեկան հասակում Դանդի քաղաքի կողմից նրան շնորհվել է Freedom of the City: Նրա հուշատախտակը փակցված է Դանդիի քաղաքային պալատի պատին։ Ալեք Գրիվի ստեղծած Հազբենդի դիմանկարը գտնվում է Դանդիի ՄաքՄանուս պատկերասրահում[3]։
Ագնես Հազբենդ | |
---|---|
Ծնվել է | մայիսի 20, 1852 |
Ծննդավայր | Tayport, Ferry Port on Craig, Ֆայֆ, Շոտլանդիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն |
Մահացել է | ապրիլի 30, 1929 (76 տարեկան) |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ, Քաղաքային խորհուրդ և սուֆրաժիստ |
Պարգևներ և մրցանակներ |
Վաղ կյանք
խմբագրելԱգնես Հազբենդը ծնվել է 1852 թվականին, Շոտլանդիայի Թայփորթ գյուղաքաղաքում[2], նավապետ Ջոն Հասբենդի և Ագնես ԼԱմոնդի կամ Լոմանդի ընտանիքում։ Ագնեսն ու քույրը Դանդիում աշխատել են որպես դերձակ[4]։
Արշավ՝ հանուն սոցիալիզմի և կանանց ընտրական իրավունքի
խմբագրել40 տարեկան հասակում Ագնես Հազբենդը ներգրավվել է սոցիալիստական շարժման մեջ և Լեյբորիստական կուսակցության շարքերում՝ տանուլ տալով 1897 թվականին դպրոցական խորհրդի ընտրություններում։ Սակայն 1901 թվականին ընտրվել է որպես ծխական դպրոցի խորհրդի առաջին երկու կանանցից մեկը[2]։ Մեկ տարվա ընթացքում մասնակցել է ավելի քան 80 հանդիպումներին, ընդգրկվել է չորս հանձնաժողովների կազմում[5]։ 1905 թվականին Հազբենդը հաղթել է դպրոցական խորհրդի ընտրություններում և աշխատել քաղաքի աղքատ երեխաներին ապահովել սննդով, գրքերով և նախնական կրթությամբ[1]։
Ագնեսն իր կրթությունը շարունակել է Դանդիի համալսարանի քոլեջի երեկոյան դասընթացներում և դարձել է Դանդիում բացված Կանանց ազատության լիգայի (WFL) մասնաճյուղի նախագահը[6]։ 1909 թվականին նա ազգային դերակատարում է ունեցել կանանց ընտրական իրավունքի շարժման մեջ[1]։ Ագնես Հազբենդը ներկա է գտնվել և կարողացել է զեկույցով հանդես գալ Վեսթմինսթերում կայացած ցույցի ժամանակ, սակայն դա տեղական մամուլում չի արծարծվել[7]։
Ազդեցություն է ունեցել Աննո Ռոբինսոնի վրա։ 1913 թվականի հոկտեմբերին, երբ Ագնեսը նախագահում էր Կանանց ազատության լիգան, մասնաճյուղը միացավ տեղական Կանանց սոցիալական և քաղաքական միության (WSPU) հետ` բողոքելու Դանդիի բանտում բռնի կերակրման դեմ[4]։ 1926 թվականին՝ 74 տարեկան հասակում, Ագնեսը դարձել է 5-րդ կինը, որին Freedom of the City է շնորհվել Դանդի քաղաքի կողմից։ Հազբենդի պարգևը Քաղաքի արխիվներում ցուցադրվել է կանանց ընտրական իրավունքի համար պայքարի 100-րդ տարելիցին[8]։ Այնտեղ նշված է.
Գործունեության ընթացքում, որպես ծխական համայնքի անդամ և կրթության բարեփոխիչ, համայնքին մատուցած արժեքավոր ծառայությունների համար։ |
Ագնես Հազբենդը մահացել է 1929 թվականին[2]։
Ագնեսի ազդեցությունն ու լայնածավալ սուֆրաժիստական գործունեությունը նկարագրվում են որպես[3].
Մահ և հիշատակ
խմբագրելԱգնես Հազբենդի մահախոսականի ժամանակ[9] նա ներկայացվել է որպես կանանց պահանջները պաշտպանող, կանանց ունակությունները հանրային կյանքում կիրառող ռահվիրա, ով հոգում է աղքատ երեխաների կրթության մասին[5]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 The biographical dictionary of Scottish women : from the earliest times to 2004. Ewan, Elizabeth., Innes, Sue., Reynolds, Sian. Edinburgh: Edinburgh University Press. 2006. էջ 175. ISBN 0748626603. OCLC 367680960.
{{cite book}}
: CS1 սպաս․ այլ (link) - ↑ 2,0 2,1 2,2 2,3 «Agnes Husband | Mapping Memorials to Women in Scotland». womenofscotland.org.uk (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ փետրվարի 24-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 22-ին.
- ↑ 3,0 3,1 «Agnes Husband | Dundee Women's Trail». www.dundeewomenstrail.org.uk (անգլերեն). Վերցված է 2018 թ․ փետրվարի 22-ին.
- ↑ 4,0 4,1 Elizabeth., Crawford, (2006). The women's suffrage movement in Britain and Ireland : a regional survey. London: Routledge. էջ 39. ISBN 9780415383325. OCLC 59149398.
{{cite book}}
: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) CS1 սպաս․ հավելյալ կետադրություն (link) - ↑ 5,0 5,1 Leah., Leneman, (2000). The Scottish suffragettes. Edinburgh: NMS Pub. էջ 63. ISBN 190166340X. OCLC 46650355.
{{cite book}}
: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) CS1 սպաս․ հավելյալ կետադրություն (link) - ↑ Black, Sue. «Dundee suffrage movement : 50th anniversary». University of Dundee (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 2-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 22-ին.
- ↑ Sarah, Pedersen,. The Scottish suffragettes and the press. London, United Kingdom. էջ 78. ISBN 9781137538338. OCLC 992988822.
{{cite book}}
: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) CS1 սպաս․ հավելյալ կետադրություն (link) - ↑ «Dundee Women». Dundee City Archives Blog (անգլերեն). 2018 թ․ փետրվարի 8. Վերցված է 2018 թ․ փետրվարի 26-ին.
- ↑ «Agnes Husband (1852-1929)». The Courier and Advertiser. 2016 թ․ հունիսի 9. Վերցված է 2018 թ․ փետրվարի 22-ին – via www.pressreader.com.