Ագդենես (նորվ.՝ Agdenes), համայնք Նորվեգիայի Սյոր Թրյոնդելագ կոմսությունում։ Վարչական կենտրոնը Լենսվիկ քաղաքն է։ Պաշտոնական լեզուն համարվում է Բուկմոլը։ Զբաղեցնում է 317.65 կմ² տարածք[2]։

Ագդենես
նորվ.՝ Agdenes
Դրոշ Զինանշան


ԵրկիրՆորվեգիա Նորվեգիա
ԿարգավիճակՆորվեգիայի նախկին կոմունա
Մտնում է Սյոր Թրյոնդելագ կոմսություն
ՎարչկենտրոնԼենսվիկ
Հիմնական լեզուԲուկմոլ
Բնակչություն (2007)
1758 (349 տեղ)
Տարածք317.65  (267 տեղ)
Հիմնադրված էհունվարի 1, 1896[1] թ.
Սահմանակցում էHitra Municipality?, Ørland Municipality?, Ռիսսա, Օրկդալ, Snillfjord Municipality? և Indre Fosen Municipality?
Ժամային գոտիUTC+1
ISO 3166-2 կոդ1622
agdenes.kommune.no
Ագդենես համայնքը Սյոր Տրյոնդելագ կոմսության քարտեզին

Համայնքը ստեղծվել է 1896 թվականի հունվարի 1-ին, երբ այն առանձնացվեց Օռլան համայնքից։ Սկզբնական անվանումը Վարնես (Værnes) էր, իսկ ներկայիս անվանումը ստացել է 1897 թվականի մայիսի 17-ին։ Անվան սկզբնամասի իմաստը հայտնի չէ, իսկ վերջնամասը՝ nes, նշանակում է ծոց։

Համայնքի տարածքում ակտիվ գործունեություն է իրականացնում Նորվեգական եկեղեցին, որի ներկայիս առաջնորդը Թոր Սինգսաասն է։

Ագդենեսի զինանշանը

խմբագրել

Ագդենես համայնքի զինանշանը հաստատվել է 1991 թվականի օգոստոսի 30-ին և իրենից ներկայացնում է վահան, ներքևի մասը սուր, որի վրա՝ ներքևում պատկերված է կզաքիսի մորթուց պատրաստված գերալդիկա, իսկ վերևի մասը կարմիր գույնի հատված[2]։

Բնակչություն

խմբագրել

Համաձայն 2016 թվականի մարդահամարի տվյալների՝ Ագդենես համայնքում բնակվում է 1758 մարդ։ Վերջին 60 տարում բնակչության թվաքանակի նվազում է գրանցվել[2]։

Տնտեսություն

խմբագրել

Ագդենես համայնքի տնտեսության ցուցանիշները երկրի միջին վիճակագրական ցուցանիշներից բարձր են։ Բնակչության մեծ մասն աշխատում է կաթնամթերքի կամ փայտավերամշակման արտադրությունում։

1886 թվականին Ռոս Սելբաքը համայնքի տարածքում հիմնեց ելակի աճեցման դաշտեր, ինչի շնորհիվ ելակը վերջին 100 տարում զգալի տեղ ունի տնտեսության մեջ։

Պատկերասրահ

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Juvkam D. Historisk oversikt over endringer i kommune- og fylkesinndelingenStatistics Norway, 1999. — P. 66. — ISBN 82-537-4684-9 — ISSN 0806-2056
  2. 2,0 2,1 2,2 Kristiania, Norge: W. C. Fabritius & sønners bogtrikkeri. (նորվ.)

Արտաքին հղումներ

խմբագրել