Ագար-ագար (մալայերեն), ծովային կարմիր և գորշ ջրիմուռներից ստացվող նյութ՝ կազմված ագարոզ և ագարապեկտին պարզ բազմաշաքարներից։

Ագար-ագար
խառնուրդ Խմբագրել Wikidata
Ենթակատեգորիանյութ Խմբագրել Wikidata
Կիրառությունըսնունդ, thickener, սննդային հավելում, food substitute Խմբագրել Wikidata
Կազմված էթթվածին, ածխածին, ջրածին Խմբագրել Wikidata

Ագարը ժելատինի բուսական փոխարինող է։

Բանաձև (C12H18O9)n։

Կախված որակից, ագար-ագարը բաժանվում է երկու դասի.

1. ամենաբարձրը - գույնը սպիտակ կամ բաց դեղին է, թույլատրվում է մի փոքր մոխրագույն երանգ;

2. առաջինը դեղինից մինչև մուգ դեղին գույն է։

Ագար-ագար օգտագործվում է որպես սնկերի, ջրիմուռների և մանրէների սննդային միջավայրի բաղադրիչ։ Կիրառվում է նաև սննդարդյունաբերության մեջ՝ ժելեներ, մարմելադներ և ջեմեր պատրաստելիս։

Ագար-ագարը չի լուծվում սառը ջրում։ Այն ամբողջությամբ լուծվում է միայն 95-ից 100 °C ջերմաստիճանում, ինչը տարբերվում է բնական ժելեներից[1]։

Առաջին անգամ ագար-ագարը (ճապոներեն՝ kanten) ստացվել է Ճապոնիայում Eucheuma ցեղի ջրիմուռներից, այն օգտագործվել է խոհարարության մեջ։ Նյութը ստանալու համար ջրիմուռը լվումեն, սառեցրել ու թույլ են տալիս հալվել[1]։

Գրականություն

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 Oxford, 2014, էջ 206
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ագար-ագար» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 49