Ագապի Մկրտչյան
Ագապի Սեյրանի Մկրտչյան (1956, Գեղաշեն, Աբովյանի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), Հայաստանում ծնված գերմանաբնակ բանաստեղծ, թարգմանչուհ[1][2], Հայաստանի գրողների միության անդամ։
Ագապի Մկրտչյան | |
---|---|
Ծնվել է | 1956 |
Ծննդավայր | Գեղաշեն, Աբովյանի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մասնագիտություն | գրող և թարգմանչուհի |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Ենայի համալսարան և Վ․ Բրյուսովի անվան պետական համալսարան |
Անդամակցություն | ՀԳՄ |
Կենսագրություն խմբագրել
Ագապի Մկրտչյանը ծնվել է 1956 թվականին ՀՀ Կոտայքի մարզի Գեղաշեն գյուղում՝ մանկավարժի ընտանիքում։ 1962-1972 թվականներին գերազանց գնահատականներով սովորել է տեղի միջնակարգ դպրոցում[3]։ 1973 թվականին ընդունվել է Երևանի Վալերի Բրյուսովի անվան ռուսաց և օտար լեզուների ինստիտուտ, 1975 թվականին բուհի կողմից գործուղվել է Գերմանիա, որտեղ ուսումը շարունակել է Ենա քաղաքի Ֆրիդրիխ Շիլլեր համալսարանում։ 1979 թվականին ավարտել է նույն համալսարանի ռոմանո-գերմանական ֆակուլտետը։
Ագապի Մկրտչյանը 1985-1987 թվականներին սովորել ու ավարտել է Գերմանիայի Մայնի Ֆրանկֆուրտի համալսարանի ռուսաց և օտար լեզուների ֆակուլտետը[4]։
Ռուսերեն և գերմաներեն է դասավանդում Վիսբադենի գիմնազիայում, զբաղվում է հայագիտական աշխատանքով։ Եղել է Գերմանիայի Հեսսենի երկրամասի հայ համայնքի ղեկավար։
Ագապի Մկրտչյանը բազմաթիվ հոդվածների ու թարգմանությունների հեղինակ է, գերմաներեն է թարգմանել Պարույր Սևակի բանաստեղծություններից, որոնք լույս են տեսել «Համաշխարհային գրականություն» մատենաշարով[5]։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ ԱԶԳ (2022-02-10)։ «ԳՐԱՌՈՒՄՆԵՐ ԳՐԻԳԻ «ՀԻՍՈՒՍԻ ԿԱՏՈՒՆ» ԳՐՔԻ ԳԵՐՄԱՆԵՐԵՆ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ»։ Ազգ (hy-AM)։ Վերցված է 2023-03-08
- ↑ «Երեկո Պարույր Սևակի հետ»։ aeae.eu (հայերեն)։ Վերցված է 2023-03-08
- ↑ «Home page»։ www.geghashenschool.am։ Վերցված է 2023-03-08
- ↑ «Ագապի Մկրտչյան»։ Արխիվացված է օրիգինալից 2022-07-22-ին։ Վերցված է 2023-03-08
- ↑ «Displaying items by tag: Ագապի Մկրտչեան - Ալիք օրաթերթ»։ alikonline.ir (hy-am)։ Արխիվացված է օրիգինալից 2023-03-08-ին։ Վերցված է 2023-03-08