Կովկասյան լեռնային ագամա

սողունների տեսակ

Կովկասյան լեռնային ագամա (լատին․՝ Laudakia caucasia), կովկասյան լաուդակիա, ագամաների ընտանիքի ասիական լեռնային օղակապոչ ագամաների (լաուդակիաներ) ցեղի մողես։

Կովկասյան լեռնային ագամա
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Դաս Սողուններ
Կարգ Թեփուկավորներ
Ենթակարգ Մողեսներ
Ինֆրակարգ Իգուանակերպեր
Լատիներեն անվանում
Laudakia caucasia
Հատուկ պահպանություն


Դասակարգումը
Վիքիցեղերում


Պատկերներ
Վիքիպահեստում




Բնակություն խմբագրել

Տարածված է Հայաստանի բոլոր մարզերում։ Բնակվում է չորասեր թփուտային կամ նոսրանտառային բուսականությամբ, լավ լուսավորված, ժայռոտ ու խիստ քարքարոտ վայրերում։

Արտաքին խմբագրել

Մարմնի երկարությունը տարիքի հետ փոխվում է (3,6-16 սմ), պոչը գրեթե կրկնակի երկար է։ Գլուխը կլորավուն է ու տափակ՝ համեմատաբար սուր դիմային հատվածով, տարանջատված է մարմնից։ Կոպերը շարժուն են, արտաքին ականջը լավ է արտահայտված, թմբկաթաղանթը լավ երևում է։ Մարմինն ու պոչի հիմքը լայն են ու տափակ, պոչը՝ գլանաձև։ Մեջքային մակերեսի թեփուկները խոշոր են, անփայլ։ Թեփուկների մի մասը կրում է կատարներ ու փշաձև ելուստներ։ Գլուխը ծածկված է մանր թեփուկներով։ Պոչային թեփուկները դասավորված են զուգահեռ շարքերով՝ ձևավորելով կանոնավոր օղակներ։ Մարմնի վերին մասը գորշամոխրագույն, մոխրագույն, սպիտակաշագանակագույն կամ գրեթե սև է։ Մեջքին սովորաբար առկա է մուգ եզրագծով լայնակի ձգված տձև սպիտակավուն բծերից կազմված նախշ։ Մեջքի կողքերին կա տարբեր աստիճանի արտահայտված ցանցանման նախշ։ Փորը մուգ գորշավուն է կամ բաց սպիտակավարդագույն։ Պարանոցի և ներքին ծնոտի վրա արտահայտված է մարմարանման նախշ։ Բազմացման ժամանակ պարանոցը, կուրծքը, առջևի վերջույթները, մասամբ՝ փորիկը, ստանում են սևակապտավուն, գրեթե սև գունավորում։ Պոչը ծածկված է լայնակի զուգահեռ օղակներից բաղկացած նախշով։ Ձմեռում է ժայռերի խորը ճեղքերում կամ խոշոր քարերի տակ՝ աշնան վերջից գարնան սկիզբը։ Սնվում է մանր անողնաշարավորներով ու բուսականությամբ։

Բազմացում խմբագրել

Զուգավորվում են ապրիլի վերջից հունիսի սկիզբը։ Արուն, որպես կանոն, ունի «հարեմ», զուգավորվում է մի քանի էգերի հետ։ Ձվադրում է մայիսի վերջից հուլիսի սկիզբը, դնում է 5-14 ձու։ Երիտասարդ ագամաները հայտնվում են հուլիսից սեպտեմբեր։ Սեռահասուն են դառնում 3 տարեկանում[1]։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «dgu.ru: Կովկասյան ագամա». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունիսի 29-ին. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 24-ին.
 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կովկասյան լեռնային ագամա» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կովկասյան լեռնային ագամա» հոդվածին։