Աբրամ Էֆրոս

ռուս արվեստագետ, գրականագետ, թատերագետ, բանաստեղծ, թարգմանիչ

Էֆրոս Աբրամ Մարկի (ռուս.՝ Абра́м Ма́ркович Э́фрос, մայիսի 3 (15), 1888 կամ 1888, Մոսկվա, Ռուսական կայսրություն[1] - նոյեմբերի 19, 1954(1954-11-19)[1] կամ 1954, Մոսկվա, ԽՍՀՄ[1]), ռուս արվեստագետ, գրականագետ, թատերագետ, բանաստեղծ, թարգմանիչ։

Աբրամ Էֆրոս
Ծնվել էմայիսի 3 (15), 1888 կամ 1888
ԾննդավայրՄոսկվա, Ռուսական կայսրություն[1]
Վախճանվել էնոյեմբերի 19, 1954(1954-11-19)[1] կամ 1954
Վախճանի վայրՄոսկվա, ԽՍՀՄ[1]
ԳերեզմանԴոնսկոե գերեզմանատուն
Մասնագիտությունգրող և բանաստեղծ
Լեզուռուսերեն
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
ԿրթությունՄոսկվայի պետական համալսարան
ԱշխատավայրՈւզբեկստանի ազգային համալսարան
ԱմուսինNatalia Efros?

Ավարտել է Լազարյան ճեմարանի գիմնազիական դասարանը, 1907-10 թվականներին սովորել Մոսկվայի համալսարանի իրավաբանական ֆակուլտետում։ Դեռ ուսանող ժամանակ հրատարակել է «Երգ երգոցի» եբրայերենից թարգմանությունը (1909)։ Ավելի ուշ թարգմանություններ է հրատարակել Դանթեից, Պետրարկայից, Միքելանջելոյից։ Համալսարանն ավարտելուց հետո «Ռուսսկիե վեդեմոստի» թերթում կանոնավորապես հանդես է եկել որպես գեղարվեստական քննադատ և էսսեիստ (1912-17 թվականներին Ռոսցիյ ծածկանունով)։ Ընտրվել է Մոսկվայի քաղաքային դումայի պատգամավոր, որտեղ նա Մոսկվայի արտաքին բարեկարգման հանձնաժողովի նախագահ էր։ 1914-17 թվականներինին ծառայել է բանակում։ 1917 թվականից գեղարվեստական արժեքների պահպանման հասարակական և քաղաքական կառույցի անդամ, միևնույն ժամանակ 1918-27 թվականներին` Ռուսաստանի ժողկոմիսարիատի արվեստի հուշարձանների և թանգարանների պահպանության բաժնի առաջատար աշխատակից։ Մասնակցել է պետական թանգարանային քաղաքականության հիմնական ուղղությունների որոշմանը, Պետական թանգարանային հիմնադրամի ձևավորմանն ու բաշխմանը։ Այդ տարիներին Տրետյակովյան պետական պատկերասրահում եղել է նոր և նորագույն արվեստի բաժնի ղեկավար։ Միաժամանակ 1924-1929 թվականներին եղել է ֆրանսիական գեղանկարչության բաժնի հսկիչը, 1928 թվականից` թանգարանի կերպարվեստի հետազոտման բաժնի փոխտնօրեն և պատկերասրահի ղեկավար։ 1920-30-ականներին կազմակերպել է ցուցահանդեսներ։ 1937 թվականին աքսորվել է. տարբեր աղբյուրներ նշում են Ռոստով կամ Նովգորոդ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 1,8 Эфрос Абрам Маркович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.