Աբուսահլ (արաբ մատենագիր)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Աբուսահլ (այլ կիրառումներ)
Աբուսահլ (Աբուսահլ Հայ, արաբ, հնչմամբ՝ Աբու Սալիհ ալ–Արմանի) (անհայտ[1] - անհայտ[1]), արաբ մատենագիր, ծագումով հայ։ Ապրել է XII–XIII դդ.։ Գրել է Եգիպտոսի եկեղեցիների ու վանքերի 1170–1208 թթ.-ի պատմությունը՝ տեղեկություններ հաղորդելով եգիպտահայերի, ղպտիների, լիբիացիների, արաբների, նուբիացիների մասին։ Գրքի բուն վերնադիրը հայտնի չէ։ Փարիզի ազգային մատենադարանում կա նրա ձեռագիր ընդօրինակությունը (1338)։ Գրիչը նշում է, որ ինքն այն արտագրել է բարեխղճորեն՝ կատարելով որոշ կրճատումներ։ Աբուսահլի պատմության բնօրինակը և անգլերեն թարգմանությունը հրատարակել է Բ. Էվետսը (1895), որից Ղևոնդ Ալիշանը քաղել, թարգմանել և ծանոթագրել է հայերին վերաբերող հատվածները։
Աբուսահլ | |
---|---|
Ծնվել է | անհայտ[1] |
Մահացել է | անհայտ[1] |
Բնակության վայր(եր) | Եգիպտոս |
Ազգություն | հայ |
Դավանանք | Ղպտի ուղղափառ եկեղեցի |
Մասնագիտություն | գրող, Eastern Orthodox priest և պատմաբան |
Տիրապետում է լեզուներին | արաբերեն |
Երկեր
խմբագրել- Պատմութիւն եկեղեցեաց և վանորեից Եգիպտոսի, 2 հրտ., Վնտ., 1933
- The Chuches and Monastaries of Wgypt and some neighbouring contries, attributed to Abu Salih, the Armenian, Translated from arabic by B. T. A. Evetts, Oxford, 1895.
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
Գրականություն
խմբագրել- Ալիշան Ղ., Հայապատում, Վնտ., 1901 (մաս 1)
- Մըսրլյան Գ., Ականավոր հայեր Եգիպտոսի մեջ, Գահիրե, 1947
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 47)։ |